Կարծիք

14.06.2019 12:45


Մեր գժանոցում ամեն ինչ հնարավոր է

Մեր գժանոցում ամեն ինչ հնարավոր է

Միայն այսօր եւ այստեղ` նիկոլապետական նորհայաստանում է հնարավոր, որ վարչապետը, հղում անելով «օպերատիվ տեղեկություններին», իրավապահներին հանձնարարի «երկաթյա» հակահարված տալ բնության մեջ գոյություն չունեցող «սեւազգեստների» երեւակայական խմբերին։
Միայն 21-րդ դարի Նոր Հայաստանում է հնարավոր, որ վարչապետի խոսնակն, ի լուր աշխարհի, հոխորտա, թե`ո՞վ է այն խելագարը, որ կարող է հակադրության մեջ մտնել Փաշինյանի իշխանության հետ։
Միայն Նոր Հայաստանում վարչապետը կարող է հրապարակավ մատ թափ տալ դատավորների վրա, եւ ոչ մեկ անգամ, թե` ո՞վ է այն դատավորը, որ ռիսկ ունենա իմ ասածին չէ ասել, իր կողմնակիցներին քսի տա դատարանների վրա` կոչ անի արգելափակել եւ կաթվածահար անել դատական իշխանությունը։
Միայն Նոր Հայաստանում Սահմանադրական դատարանի իշխանության թեկնածուն` «սրտի թեկնածուն» կարող է հայտարարել, թե դրանում սարսափելի ոչինչ չկա։
Եվ այդքանից հետո` «իրավագիտակցության» նման մակարդակով, սահմանադրական կարգավորումների, սահմանադրականության, իշխանության թեւերի տարանջատման, զսպումների եւ հակակշիռների վերաբերյալ նման պատկերացումներով, դեռ չընտրված`պատրաստակամություն հայտնի զբաղեցնել ՍԴ դեռեւս գործող նախագահի «թափուր տեղը»։
Որեւէ նորմալ երկրում նման բան երբեւէ չի եղել ու չի կարող լինել։
Բայց մեր գժանոցում ամեն ինչ հնարավոր է։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը