Հայաստանի ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը սրտխառնոց է առաջացնում
Ողբալի է այն մարդկանց վիճակը, ովքեր ամեն Աստծո օր սրտատրոփ սպասում են այս կամ այն դժբախտ լուրն ստանալուն` վթարներ, զոհեր, սպանություններ, աղետներ, ձերբակալություններ, կալանավորումներ:
Հարց է առաջանում՝ Հայաստանի պատմության մեջ եղե՞լ է արդյոք մեկ այլ ժամանակաշրջան, երբ հայերի մեջ եղել են այնպիսիները, որոնք այս աստիճան հրճվանք են ապրել մեկ այլ հայի դժբախտության, անհաջողության, ձերբակալման, կալանավորման, մահվան կամ ծանր հիվանդության դեպքում:
Ամեն ինչ կարելի էր պատկերացնել, բացի նրանից, որ մարդկանց նույնիսկ մի քանի հոգանոց խմբի կարելի է ստիպել կամ կաշառել, որպեսզի նրանք ցույց անեն և պահանջեն որևէ այլ մարդու բանտարկումն ու կալանավորումը:
Մարդկային ստորության մասին պատկերացումներից դուրս է այս ամենը: Սարսափելի է, և ամոթ է...
Հայաստանի ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը զզվանք և սրտխառնոց է առաջացնում:
Սա է, այսպես կոչված, հեղափոխության միակ տեսանելի ու շոշափելի արդյունքը:
Հայաստանի ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը սրտխառնոց է առաջացնում
Ողբալի է այն մարդկանց վիճակը, ովքեր ամեն Աստծո օր սրտատրոփ սպասում են այս կամ այն դժբախտ լուրն ստանալուն` վթարներ, զոհեր, սպանություններ, աղետներ, ձերբակալություններ, կալանավորումներ:
Հարց է առաջանում՝
Հայաստանի պատմության մեջ եղե՞լ է արդյոք մեկ այլ ժամանակաշրջան, երբ հայերի մեջ եղել են այնպիսիները, որոնք այս աստիճան հրճվանք են ապրել մեկ այլ հայի դժբախտության, անհաջողության, ձերբակալման, կալանավորման, մահվան կամ ծանր հիվանդության դեպքում:
Ամեն ինչ կարելի էր պատկերացնել, բացի նրանից, որ մարդկանց նույնիսկ մի քանի հոգանոց խմբի կարելի է ստիպել կամ կաշառել, որպեսզի նրանք ցույց անեն և պահանջեն որևէ այլ մարդու բանտարկումն ու կալանավորումը:
Մարդկային ստորության մասին պատկերացումներից դուրս է այս ամենը: Սարսափելի է, և ամոթ է...
Հայաստանի ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը զզվանք և սրտխառնոց է առաջացնում:
Սա է, այսպես կոչված, հեղափոխության միակ տեսանելի ու շոշափելի արդյունքը:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից