Նորից ազգայինի ու սորոսականների կողմից քարոզվող ապազգայինի մասին
ՖԲ-ում մի գրառում աչքովս ընկավ, որով կոչ էր արվում մարդկանց լինել պետականամետ, այլ ոչ թե ազգային: Երևի թե բանի տեղ չդնեի այդ գրառումը ու կողքով անտարբեր անցնեի, եթե այդ՝ առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում շատ վտանգավոր տեսակետը խիստ տարածված չլիներ մեր ժողովրդի մեջ: Ահա այստեղ է, որ սորոսների ու սորոսանման մյուս գործիչների հիմնադրամներն ու այլ կառույցները իսկապես հասել են իրենց նպատակին ու կարողացել են, բառիս բուն իմաստով, կորեկցիայի ենթարկել մեր ժողովրդի մեծամասնության ուղեղները:
Ինչո՞ւմն է բանը. ես բազմիցս արդեն նշել եմ, որ ապազգայնությունըկայսրություններիամենահիմնականզենքնէ, որովնրանքիրենցբռիմեջենպահումգաղութներին, չի կարող լինել ուժեղ պետություն՝ ապազգային գաղափարախոսությամբ. դա նոնսենս է: Ազգևպետությունհասկացողություններըմեկըմյուսովփոխպայմանավորվածերևույթներեն, առանցմեկի՝մյուսիգոյությունըանհնարէ, քանզիազգըպետականությունկրողհանրույթնէ, իսկ այդ հանրույթը սովորաբար էթնիկ խումբ է լինում։ Իհարկե, կան բացառություններ, երբ երկու կամ միգուցե մի քանի էթնիկ խմբեր միավորվում և մեկ պետություն են ստեղծում, այսինքն՝ միասնական մուլտիկուլտուրալ ազգ են ձևավորում, որը իրականում խիստ պրոբլեմատիկ է նույնիսկ տոլերանտ միջավայրերում, կամ, ասենք, երկհամայնք ազգ են ձևավորում, ինչպես, օրինակ, բելգիացիների պարագայում է պատմականորեն ձևավորվել:
Սակայն այդ օրինակները կոնկրետ մեր դեպքում կիրառելի չեն. մերժողովուրդըունիմեկընտրություն՝ կամազգայինէդառնումևստեղծումէիրպետականությունը, կամէլապազգայինէդառնումումերերկիրըվերածումուրիշներիգաղութի, երրորդտարբերակչկա: Ինչպես Նապոլեոնն էր ասում, կամ սեփական բանակդ ես ունենալու, կամ էլ ուրիշի բանակն ես ստիպված լինելու կերակրել, իսկ ուրիշի բանակները ուրիշ հերոսներ են ունենում, հերոսներ, որոնք ինչպես անցյալում են քո նախնիների դիակների վրայով քայլել, այնպես էլ ապագայում են սերունդներիդ դիակների վրայով քայլելու: Դուքոհերոսներըպիտիունենաս, քոսրբություններըպիտիունենասուքոպատմականհիշողությունը, ևմիայնայդդեպքումկկարողանասկայանալորպեսազգևպետություն, սա՛ է միակ ճշմարտությունը, իսկ մնացած ամեն ինչը սորոսական բարբաջանքներ են:
Նորից ազգայինի ու սորոսականների կողմից քարոզվող ապազգայինի մասին
ՖԲ-ում մի գրառում աչքովս ընկավ, որով կոչ էր արվում մարդկանց լինել պետականամետ, այլ ոչ թե ազգային: Երևի թե բանի տեղ չդնեի այդ գրառումը ու կողքով անտարբեր անցնեի, եթե այդ՝ առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում շատ վտանգավոր տեսակետը խիստ տարածված չլիներ մեր ժողովրդի մեջ: Ահա այստեղ է, որ սորոսների ու սորոսանման մյուս գործիչների հիմնադրամներն ու այլ կառույցները իսկապես հասել են իրենց նպատակին ու կարողացել են, բառիս բուն իմաստով, կորեկցիայի ենթարկել մեր ժողովրդի մեծամասնության ուղեղները:
Ինչո՞ւմն է բանը. ես բազմիցս արդեն նշել եմ, որ ապազգայնությունը կայսրությունների ամենահիմնական զենքն է, որով նրանք իրենց բռի մեջ են պահում գաղութներին, չի կարող լինել ուժեղ պետություն՝ ապազգային գաղափարախոսությամբ. դա նոնսենս է: Ազգ և պետություն հասկացողությունները մեկը մյուսով փոխպայմանավորված երևույթներ են, առանց մեկի՝ մյուսի գոյությունը անհնար է, քանզի ազգը պետականություն կրող հանրույթն է, իսկ այդ հանրույթը սովորաբար էթնիկ խումբ է լինում։ Իհարկե, կան բացառություններ, երբ երկու կամ միգուցե մի քանի էթնիկ խմբեր միավորվում և մեկ պետություն են ստեղծում, այսինքն՝ միասնական մուլտիկուլտուրալ ազգ են ձևավորում, որը իրականում խիստ պրոբլեմատիկ է նույնիսկ տոլերանտ միջավայրերում, կամ, ասենք, երկհամայնք ազգ են ձևավորում, ինչպես, օրինակ, բելգիացիների պարագայում է պատմականորեն ձևավորվել:
Սակայն այդ օրինակները կոնկրետ մեր դեպքում կիրառելի չեն. մեր ժողովուրդը ունի մեկ ընտրություն՝ կամ ազգային է դառնում և ստեղծում է իր պետականությունը, կամ էլ ապազգային է դառնում ու մեր երկիրը վերածում ուրիշների գաղութի, երրորդ տարբերակ չկա: Ինչպես Նապոլեոնն էր ասում, կամ սեփական բանակդ ես ունենալու, կամ էլ ուրիշի բանակն ես ստիպված լինելու կերակրել, իսկ ուրիշի բանակները ուրիշ հերոսներ են ունենում, հերոսներ, որոնք ինչպես անցյալում են քո նախնիների դիակների վրայով քայլել, այնպես էլ ապագայում են սերունդներիդ դիակների վրայով քայլելու: Դու քո հերոսները պիտի ունենաս, քո սրբությունները պիտի ունենաս ու քո պատմական հիշողությունը, և միայն այդ դեպքում կկարողանաս կայանալ որպես ազգ և պետություն, սա՛ է միակ ճշմարտությունը, իսկ մնացած ամեն ինչը սորոսական բարբաջանքներ են:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org