Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները համոզված են, որ զարմանալի զուգադիպություն «բնության մեջ» անհնար է։ Եվ հավանականության տեսությունն էլ բացառում է, որ համակարգիչը պատահական ընտրության սկզբունքով 2–րդ նախագահին վերաբերող 1–ին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ դատախազության երկու բողոքը կարող էր հասցեագրել (կամ մակագրել) նույն դատավորին։ Որը, նկատենք, «երջանիկ պատահականությամբ», պլինտուսից ցածր վարկանիշ ունի` վերջից երկրորդը, թե երրորդն է փաստաբանների գնահատման սանդղակում։ Հայտնի է նրանով, որ որպես կանոն, դակում է դատախազության մեղադրական եզրակացությունը. մեղադրողների խոսքից երբեք դուրս չի գալիս, նրանց ասածին «չէ» չի ասում. անում է այն, ինչ «պահանջվում» է։
Փաստարկները, hիմնավորումը, թե դատական պրակտիկայում ընդունված է նույն գործի հետ կապված բողոքները մակագրել միեւնույն դատավորին, որեւէ քննադատության չեն դիմանում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կոնկրետ օրինակներով հերքել են այդ թեզը, ցույց տվել, որ նման պրակտիկա իրականում չկա, եւ ոչ միայն Քոչարյանին առնչվող որոշումների բողոքարկման մասով, այլ`ընդհանրապես։ Պաշտպանական կողմի կասկածները դատավորի անաչառության վերաբերյալ եւ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունն այդ առումով ավելի քան տրամաբանական են։
Նախորդ դատավորը, որին մակագրվել էր դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը` Վազգեն Ռշտունին, առանց երկար-բարակ մտածելու, նույնիսկ անթաքույց ուրախությամբ բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը, որով հանդես եկավ մեղադրող կողմը։ Հիմնավորումն այն էր, թե ամիսներ առաջ, հրապարակավ ներկայացնելով իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու իրավաչափության մասին, արդարացված է համարել իր գործընկերոջ` Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Ռշտունին էլ, շառից-փորձանքից հեռու, ընդառաջ գնաց դատախազության «սկզբունքային դիրքորոշմանը». որ «կողմերից ոչ մեկի մոտ» կասկածներ չմնան դատարանի անկողմնակալության վերաբերյալ։
Դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի մտահոգությունները վերաքննիչ բողոքների «մակագրման» ընթացակարգում տեղ գտած հնարավոր չարաշահումների վերաբերյալ, կարծես, առանձնապես չեն մտահոգում։ Նա երկու օրով հետաձգեց նիստը` խոստանալով գործ(եր)ը վարույթ ընդունելու հետ կապված «բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը» տրամադրել պաշտպանական կողմին։ Բայց, «մարտական տրամադրվածությունից» դատելով` ինքնաբացարկի միջնորդությունը դժվար թե բավարարի։
Բայց եթե ծուռ նստենք, շիտակ խոսենք, նախ եւ առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել եւ գլուխն ազատել այս «գործից»։
Չմոռանանք`Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որի կայացրած վճիռը (Մատաղիսի գործով), որով երեք անմեղ երիտասարդներ` նախկին զինծառայողներ, մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին իրենց չարածի համար, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում փուչիկի պես պայթեց։ Եվ ուրեմն, ինչպես հայտնի խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նիկոլ վարչապետը, պետք է ինքնակամ հրաժարական տա, եթե չի ուզում «վեթինգի տակ մնալ»։
Այնպես որ, պետք է լրջորեն ծանրութեթեւ անի. արժե՞ երկրորդ անգամ նույն գետը մտնել` կայացնել ակնհայտ անօրինական եւս մեկ որոշում, որ վաղը Եվրոպական դատարանում շռնդյունով տապալվելու է...
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Լիլիթ Պողոսյան