Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում բռնության կոչերը տեղ չունեն, եւ որ բռնության կոչեր անողները կարժանանան ոչ թե թավշյա, այլ երկաթյա պատասխանի:
Քաղաքակիրթ, զարգացած, բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում հենց այսպես է, քանի որ աշխարհը վաղուց հասկացել է, որ բռնության կոչերը, եթե անգամ դրանք լինեն հռետորական, պղտորում են մթնոլորտը, լարվածություն եւ ագրեսիա են առաջացնում, ինչը անպայման ունենալու է իր տխուր հետեւանքները:
Նիկոլ Փաշինյանի կոչից, հայտարարությունից հետո Հակոբ Հակոբյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է Լեդի Հակոբ անունով, ասել է. «Ես վստահ եմ՝ եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»:
Այս հայտարարությունից հետո նա ոչ միայն բերման չենթարկվեց, այլ նաեւ չհրավիրվեց ոստիկանություն: Թվում է, թե խոսք էր, ասեց, անցավ գնաց, բայց իրականությունը բոլորովին այլ է: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ լսում է, կարդում է, հասկանում, որ իշխանությունները չսաստեցին բռնության կոչ անողին, եւ պատրաստվում է բռնության: Նա լի է արդեն ագրեսիայով, նա լցված է հանուն արդարության ինչ որ մեկին «սատկացնելու»:
Բռնության կոչերը կեղտոտում են մթնոլորտը եւ ծանր հետեւանքների հանգեցնում: Երթուղային միկորավոտոբուսի ծխող վարորդին դիտողություն արած կինը հրաշքով ծեծ չկերավ կամ չսպանվեց, բայց սպանվեց մի տաքսիստ: Սպանվեց միայն նրա համար, որ թույլ չէր տվել ծխել իր վարած ավտոմեքենայում:
Հանրությունն այսօր դուրս չի եկել փողոց: Հանրությունը չի դատապարտում տեղի ունեցած դաժան սպանությունը: Հանրությունը լռում է, քանի որ երկիրը, մթնոլորտը լցված է բռնությամբ:
Մթնոլորտը բռնությունից պետք է մաքրել, իսկ առաջին եւ ծանրակշիռ քայլը պետք է անեն իշխանությունները: Հակառակ դեպքում մեր հետընթացը կարող է անդառնալի լինել: Ո՞վ է Հակոբ Հակոբյանը, որ սպառնում է «սատկացնել» եւ չի սաստվում իշխանությունների կողմից, ովքե՞ր են մյուսները, զարգացման ո՞ր մակարդակի վրա են գտնվում, որ Երեւանի կենտրոնում հայտարարում են Արցախի առաջնորդի գլուխը ցխելու պատրաստակամություն մասին եւ մնում անպատիժ, մնում անարձագանք:
Բռնության կոչերին միշտ հաջորդում է բռնությունը

Գեղամ Նազարյան
Աղբյուրը՝ Top-News.am