Կարծիք

12.06.2019 15:35


Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Շենգավիթի բաժին

Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Շենգավիթի բաժին

Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Շենգավիթի բաժին` բացատրություն վերցնելու համար, թե ինչու են դատարանի բակում վուվուզելներ փչել:

Ըստ ոստիկանության՝ ահազանգը եղել է դատարանից, իբրև թե, վուվուզելների ձայնը խոչընդոտում է դատական համակարգի բնականոն գործունեությանը:

Ա՛յ ձեր ցավը տանեմ, էտ ո՞նց է ստացվում, որ վարչապետը հրապարակային ցուցում է տալի շրջափակել դատարանները, ահազանգ չի լինում, իսկ վուվուզել փչելուց՝ դատական համակարգի բնականոն գործունեությունը խաթարվում:

Ա՛յ, հենց էսպես էլ կերտում ենք ազատ, անկախ դատական համակարգ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը