Կարծիք

12.06.2019 13:34


Ամուլսարի հարցում պետք չէ առաջնորդվել ստվերային քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով

Ամուլսարի հարցում պետք չէ առաջնորդվել ստվերային քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով

Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այսօր խորհրդարանում հայտարարեց, որՔննչական կոմիտեն արդեն ստացել է Ամուլսարի մասով եզրակացությունը, համաձայն որի՝ կտա տեղեկատվություն: Եթե եզրակացությունը կլինի բացասական, և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են մասնավորապես ջրային ռեսուրսների հետ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն:

Այս ժամանակահատվածում միջազգային և հայաստանյան տասնյակ առաջատար փորձագետներ, մասնագետներ, գիտնականներ, բնապահպանական ծրագրերի մասնակիցներ լավագույն գնահատականն են տվել Ամուլսարի ծրագրին՝ հաստատելով, որ ծրագիրը բոլոր չափանիշներով համապատասխանում է հանքարդյունաբերության միջազգային չափանիշներին:

Վերջերս Ֆիտչ Ռեյթինգս (Fitch Ratings) վերլուծական կենտրոնը արձանագրել է, որ ներդրումային բարձր ակտիվությունը և մասնավոր սպառումները, որոնք ամրապնդվել են վարկավորման կայուն աճով, Հայաստանի համար 2018 թ. ապահովել են 5.2% տնտեսական աճ՝ չնայած այդ ժամանակահատվածում գյուղատնտեսության և հանքարդունաբերության անկմանը: Ընս նրանց կանխատեսումների՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ն այս տարի կունենա աճի դանդաղում՝ մինչև 4.6%, իսկ 2020 թ. համար՝ մինչև 4.5%: Կանխատեսման համաձայն՝ դրամական փոխանցումների կրճատումը, հավանաբար, կբերի մասնավոր սպառման նվազեցման: Այդուամենայնիվ, ըստ մասնագետների, ֆիսկալ քաղաքականության զսպող ազդեցությունն աստիճանաբար նվազում է: Կենտրոնի կողմից շեշտվել է այն հանգամանքը, որ Ամուլսարի ոսկու հանքի շինարարության վերսկսումը կարող է դրական ազդեցություն ունենալ՝ բարելավելով ՀՆԱ աճի այդ կանխատեսումը:

Ի վերջո, Հայաստանին պետք է դրական ներդրումային միջավայր: Իսկ ներդրումային միջավայրը կլինի դրական, երբ որոշում կայացնողները առաջնորդվեն ոչ թե ակնթարթային և ստվերային քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով, այլ պետականամետ, երկարաժամկետ զարգացման տեսլականով:

Լենա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը