Կարծիք

12.06.2019 13:20


Եթե ազատ Արցախի հարցում ձախողում եղավ, ոչ մեկը չի ներելու

Եթե ազատ Արցախի հարցում ձախողում եղավ, ոչ մեկը չի ներելու

Հետխորհրդային շրջանում Թուրքիան և Ադրբեջանը, մեծ հաշվով, լինելով տարբեր աշխարհաքաղաքական բևեռներում, ակտիվորեն համագործակցել են: 1990-ականների կեսերից Ադրբեջանն ու Թուրքիան նաև կիրառում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Բայցևայնպես, Անկարայի և Բաքվի միջև երբեք չի եղել այնպիսի սերտ համագործակցություն, ինչպիսին Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններն էին, համենայնդեպս, մինչև այս վերջին իրադարձությունները: Միևնույն ժամանակ, հետխորհրդային շրջանում Բաքվի և Անկարայի հարաբերությունները չնայած որ ժամանակ առ ժամանակ լարվել են, միևնույնն է` հրապարակային մակարդակում երբևէ չեն անցել այն գիծը, ինչը որ տեղի ունեցավ Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններից հետո: Երևի կհիշեք` է՛լ կոռուպցիոներներ, է՛լ դավադիրներ, է՛լ հակահեղափոխականներ, է՛լ հող ծախողներ, է՛լ պարողներ…

Սա կարևոր պատմական փաստ է, որ պետք է ֆիքսել հենց հիմա ու ողջամտության կոչ անել, պահանջել, եթե կուզեք` խնդրել: Բայց այս գործելաոճն ու քաղաքական ձեռագիրն իր հոռի հռետորաբանությամբ օր առաջ փոխել է պետք: Թե ներքաղաքական ի՞նչ հաշվարկներ կան, թե ի՞նչ խնդիրներ են լուծվում, թե ով ինչ միավորներ է թռցնում ներքաղաքական այս խաղերի արդյունքում, հավատացեք` էական չէ: Բայց եթե Երրորդ հանրապետության պատմության ամենամեծ ձեռքբերման` ազատ Արցախի հարցում ձախողում եղավ, եթե այս իրավիճակից թշնամական բանակն առիթավորվեց ու անցավ ակտիվ ռազմական գործողությունների, ապա հետո ոչ մեկը ճիշտ ու սխալ չի անելու, ոչ մեկը չի ներելու: Ես դա ձեզ վստահեցնում եմ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը