Կարծիք

12.06.2019 13:00


Նիկոլի հետին խելքը

Նիկոլի հետին խելքը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումները բացելով` Փաշինյանը «սենսացիոն բացահայտում» արեց։

Ասաց` բանից պարզվում է, երկրում կան կայացած պետական կառույցներ, որոնք աշխատում են եւ նույնիսկ հեղափոխական վայրիվերումների պայմաններում հաջողությամբ իրականացրել են իրենց գործառույթները։ «Սա լավ նորություն է»,-ինքն իրենից, ինքն իրենով զարմացած` հայտարարեց նա։

Իսկապես, լավ նորություն է, որ վարչապետի պատասխանատու պաշտոնն զբաղեցնող անձը վերջապես հասկացել է` հայոց պատմությունն իրենից չի սկսվել. իր իշխանության գալուց եւ պետությունը հանրային օրգանիզմի համար վտանգավոր «հեղափոխական էքսպերիմենտների» լաբորատորիա դարձնելուց առաջ էլ Հայաստանում կյանք կար։

Կային ինստիտուցիոնալ կառույցներ, գործող կառավարման համակարգ, բարեխիղճ պաշտոնյաներ, մասնագետներ, որոնց միակ բանուգործը կոռուպցիան, բյուջեի թալանը եւ ապօրինի հարստացումը չի եղել, ինչպես ինքն էր կարծում։ Մարդիկ սուսուփուս արել են իրենց գործը, հարցեր լուծել եւ առաջ տարել երկիրը, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։

Նրա՛նց ենք պարտական, որ օտարամուտ կեղծ արժեքների, ստի «հեղափոխությունից» հետո Հայաստանում կյանքը կանգ չի առել, տնտեսությունը չի գահավիժել` դժվարությամբ, բայց դեռ շարունակում է գոյատեւել եւ վերջնականապես շունչը չի փչել։

Վատ նորությունն այն է, որ Փաշինյանին ամբողջ մի տարի պետք եղավ` այդ տարրական բանը հասկանալու համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը