Կարծիք

11.06.2019 18:14


Արցախը բուռն է հավաքում, որ ի՞նչ անի` սկուտեղի վրա մատուցի Ադրբեջանի՞ն

Արցախը բուռն է հավաքում, որ ի՞նչ անի` սկուտեղի վրա մատուցի Ադրբեջանի՞ն

Երեկ, երբ իմացանք Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին, առաջին բանը, որ մտքովս անցավ, հետեւյալն էր՝ ո՞վ է լինելու հաջորդ զոհը։

Պարզ էր, որ Փաշինյանը դրանով չի սահմանափակվելու` Արցախի եւ Արցախի ղեկավարության դեմ չհայտարարված պատերազմը թափ է հավաքում եւ օրըստօրե ավելի կոշտ դրսեւորումներ ստանում։

Նախօրեին շրջանառության մեջ դրված լուրերը, թե «փաշիստական կառավարությունը» շանտաժի է ենթարկում Արցախի իշխանություններին` վերջնագիր է ներկայացրել եւ սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Արցախի նկատմամբ` զրկել ֆինանսավորումից, քանի դեռ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարական չի տվել, հաստատվեցին։

Արցախի նախագահը ձեռքերը բարձրացրեց ու հանձնվեց. վճարեց Արցախ-Հայաստան վերջնականապես խաթարված, այսինքն թե` չեղած միասնականությունը պահպանելու համար պահանջվող գլխագինը։ Եվ սա Արցախի լիակատար եւ վերջնական կապիտուլյացիայի հերթական օղակն է ընդամենը` ախորժակը, ինչպես հայտնի է, ուտելուց է գալիս։

Փաշինյանը քայլ առ քայլ բուռն է հավաքում Արցախը, որովհետեւ ինքնուրույն որոշումներ կայացնելու, համանախագահներին, Ադրբեջանին եւ հենց իրեն «չէ» ասելու պատրաստ` ազատ Արցախը սպառնալիք է համարում իր իշխանության համար։ Սա որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ։ Վտանգավորն այն է, որ Բակո Սահակյանը տուրք է տալիս այդ տոտալիտար նկրտումներին։

Ես չեմ` դուք եք. եթե Արցախի ղեկավարն ի վիճակի չէ դիմակայել մեր փոքրիկ Հիտլերի թելադրանքին, վաղը ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության շահերը բանակցային գործընթացում, ինչպե՞ս է հակադարձելու թուրք-ադրբեջանական հարձակմանը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը