Կարծիք

11.06.2019 17:01


Վերաքննիչ դատարանից է կախված՝ արդյոք կխորանա՞ Հայաստան-Արցախ անջրպետը

Վերաքննիչ դատարանից է կախված՝ արդյոք կխորանա՞ Հայաստան-Արցախ անջրպետը

Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ իրեն սիրո և հանդուրժողականության ջատագով հայտարարած, սակայն գործնականում վրեժով առաջնորդվող ռեժիմը ձեռք չի քաշում երկրորդ նախագահին կալանավայրում տեսնելու ցանկությունից:

Վաղը՝ հունիսի 12–ին, Վերաքննիչ քրեական դատարանը կսկսի քննել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:

Հիշեցնեմ, որ Դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը և դիմել Սահմանադրական դատարան, բացի այդ, որոշել էր բավարարել Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, ու Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից: Այժմ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքում Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:

Եթե հիմա դատավոր Արմեն Դանիելյանը կատարի իշխանությունների քմահաճույքը՝ Արցախի երկու նախագահների միջնորդության վրա փաստացի խաչ քաշելով, հետագա զարգացումները լինելու են հակաազգային և հակապետական: Ինչու եմ այդպես կարծում: Որովհետև դա խորացնելու է այն անջրպետը, որ այսօր կա Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև՝ ՀՀ գործող իշխանությունների վարած վտանգավոր քաղաքականության հետևանքով:

Կոչ ենք անում Դանիելյանին՝ չգնալ բարդ ու կործանարար այդ ճանապարհով և ջուր չլցնել Նիկոլ Փաշինյանի հանցավոր ջրաղացին, քանի որ եթե վաղը չէ մյուս օրը Նիկոլը երկրից փախչի, նրա կամակատարը դարձած դատավորներն ու մյուս պաշտոնյաները միևնույն է՝ պատասխանատվություն են կրելու:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը