Լրահոս

11.06.2019 16:42

Պաշտոնյա ներկայացած 27-ամյա երիտասարդը խարդախություններ է կատարել

Պաշտոնյա ներկայացած 27-ամյա երիտասարդը խարդախություններ է կատարել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ 27-ամյա երիտասարդը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումարներ։ Մասնավորապես, տուժողներից մեկին ներկայանալով ՀՀ կառավարության ղեկավար պաշտոնատար անձ, կառավարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով նրանից պահանջել ու խաբեությամբ հափշտակել է 540․000 դրամ։ Մեկ ուրիշ անձից էլ խաբեությամբ հափշտակել է 325․000 դրամ՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրա որդու միակողմանի ծնողազուրկ ճանաչվելու գործընթացը։ Այս դեպքում ևս ներկայացել է որպես կառավարության ղեկավար պաշտոնատար անձ։ Նույն եղանակով չարաշահել է նաև մի կնոջ վստահությունը և նրա որդուն կառավարությունում աշխատանքի ընդունելու խոստմամբ պահանջել է 125․000 դրամ։ Երկու երիտասարդից էլ վերցրել է ընդհանուր 250․000 դրամ մեքենաների աճուրդին մասնակցելու ընթացքում առավելություն խոստանալով։ Երիտասարդի գործողություններից տուժած անձինք հրավիրվել են ոստիկանություն։ Նրանցից հաղորդում է ընդունվել։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ խաբեության եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։