Կարծիք

11.06.2019 11:35


Այս ի՜նչ մոռացված անուններ են ջրի երես ելնում

Այս ի՜նչ մոռացված անուններ են ջրի երես ելնում

ՄԱԿԱՆՈւՆԱՎՈՐՆԵՐԸ

Ռուսներն իրենց պատմության մի հատված՝ անցյալ դարի 90-ականները, կոչում են шальные девяностые: Սովետը քանդվեց, սեփականաշնորհման անվան տակ 70 տարի ստեղծված ամբողջ ազգային հարստությունը թալանվեց, առաջացան կազմակերպված հանցավոր խմբեր, օլիգարխներ: Բիզնեսը, կրիմինալն ու քաղաքականությունը սերտաճեցին: Մեզ մոտ, այս ամենից բացի, հայտնվեցին նաև «ասֆալտի ֆիդայիները»: Այս կրմինալա-գողականների մի մասը «բնական ընտրությամբ» վերացավ: Մի զգալի մաս «ճիշտ կողմնորոշվեց», ճամբարից ճամբար ցատկելով շարունակեց իր գոյությունը մինչև վերջերս: Մի մեծ խումբ էլ սխալ «ստավկա» արեց, «տակ տվեց» ու, վրեժը սրտում, սպասում էր, որ «քարտերը նորից բաժանվեն»:

Անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ «ճիշտ կողմնորոշվածների» ժամանակն անցավ, իսկ «տակ տվածների» ժամանակը երբեք չի գա, որ որևէ իշխանություն այլևս երբեք այդ մարդկանց ու խմբերի կարիքը չի ունենա: Բայց այս ի՜նչ մոռացված անուններ են ջրի երես ելնում......

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը