Կարծիք

11.06.2019 11:10


Սա հանցավոր բյուրոկրատական օլիգարխիկ պետություն է

Սա հանցավոր բյուրոկրատական օլիգարխիկ պետություն է

Երբ հարկատուների հաշվին ձևավորված պետական բյուջեով առողջապահության, կրթության, գիտության, աղքատության հաղթահարման, ենթակառուցվածքների ու տնտեսական զարգացման ծրագրերի համար չնչին գումարներ են տրամադրվում կամ էլ շատ դեպքերում ընդհանրապես չեն տրամադրվում, իսկ ահա չինովնիկների բարձր աշխատավարձերի, պարգևավճարների ու ճոխ սոցփաթեթների և հատկապես անիմաստ գործուղումների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, պետության հաշվին տուրիստական ճանփորդությունների համար ահավոր մեծ գումարներ են հատկացվում, ակամայից միայն մի բան կարելի է մտածել այս պետության մասին, որ սա հանցավոր բյուրոկրատական օլիգարխիկ պետություն է:
Ես այս մասին արդեն մեկ անգամ գրել եմ, հիմա նորից եմ ուզում անդրադառնալ սրան. բանն այն է, որ մարդկանց մոտ սխալ պատկերացում կա օլիգարխ հասկացողության հետ կապված. մարդիկ մտածում են, որ օլիգարխը այն խոշոր բիզնեսմենն է, որը այնքան ուժեղ ազդեցություն ունի երկրի իշխանության վրա, որ կարող է նրան իր կամքը պարտադրել. դա, իհարկե, այդպես է, սակայն օլիգարխիա է համարվում նաև այն բյուրոկրատիան, որը ոտնհարելով ժողովրդի մեծամասնության իրավունքները՝ երկրի հարստությունը իրենով է անում: Եկեք հիշենք, որ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, մեր երկրում այդ քչերը առաջին հերթին հենց բյուրոկրատներն են, նոր հետո այդ բյուրոկրատների հետ մաֆիոզ կապերի մեջ ներգրավված կրիմինալ կամ կիսակրիմինալ բիզնեսի ներկայացուցիչները:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը