Մեկնաբանություն

10.06.2019 23:20


Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Աբովյանում տեղի ունեցած ընտրություններից խոսեցին բոլորը։ Չխոսեցին միայն ալարողները։

Խոսում էին նաև նրանք, ովքեր ընդամենը երկու օր առաջ չէին էլ նկատում ընտրությունները, ծպտուն չէին հանում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ապօրինությունների, մասնավորապես վարչական ռեսուրսի օգտագործման, շվոնդեր մարզպետի դուրսպրծուկության և այլ բաների մասին։

Աբովյանի ընտրություններից խոսել է նաև Էդմոն Մարուքյանը։ Խոսել է հեղափոխություն–հակահեղափոխություն բառապաշարով ու փորձել իր «բարձրությունից» գնահատել ընտրությունները։

Այս շուստրի հարիֆ Էդմոնը հիմա իրեն պահում է որպես թունդ հեղափոխական, սակայն մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը ինքն ու իր ներկայիս դուքյանչի ընկեր Արման Բաբաջանյանը ատամներով պաշտպանում էին Սերժ Սարգսյանին։ Պաշտպանում էին՝ որպես հավատարիմ հաճախորդներ։ Նա փրփուրը բերանին տխրահռչակ «1in.am»–ի եթերում «ատռաբատիված» էր անում իր ստացած «կոռմը»՝ Նիկոլի դեմ կռիվ տալով ու բացատրելով, թե ինչ վատ բան է հեղափոխությունը։ Նախորդ տարվա ապրիլին ՀՀԿ–ականներից ավելի թունդ հակահեղափոխական Էդմոնը հիմա դեմքի բոցաշունչ արտահայտությամբ հեղափոխական է խաղում։

Հիմա սրանք՝ Էդմոնն ու իր դամքյաշ ընկեր Արմանը, դարձել են մոլի հեղափոխական ու փորձում են, հայտնի բանաձևի համաձայն, օգտվել հեղափոխության արդյունքներից՝ իրենց կույսի տեղ դրած։

Էդմոնն իրեն միամիտ լոռեցու տեղ դրած՝ փորձում է, պատկերավոր ասած, վանքի հավերն ուտել ու միաժամանակ պոլիտկոռեկտ երևալ, բայց զուգահեռաբար այս կամ այն ուղղությամբ քսի է տալիս իր կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանին։ Դե, նրան, որ բանակից թռնելու համար դատվել էր, հետո հայտնվել Բ26–ի հաճախորդաց հարեմում ու հետո միացել նույն հարեմի անդամ Էդմոն Մարուքյանին։

Երբ այս շուստրի հարիֆ Մարուքյանն է խոսում հեղափոխությունից, հասկանում ես, որ քաղաքականությունն, իրոք, անբարոյական կողմեր ունի։ Այստեղ պուտանկեն կարող է խոսել բարոյականությունից, իսկ թուրքական լրտեսը՝ հայրենասիրությունից։

Մարուքյանը լավ կանի՝ լռի, ավելի ճիշտ՝ լռեցնի իր դուքյանչի ընկերոջը, այլապես պարբերաբար ինքն է շան օրի ընկնելու։ Մենք ոչ թե շանն ենք սատկացնելու, այլ տիրոջը, ավելի ստույգ՝ փայատիրոջը։

Արմանի դուքյանչի ընկեր Էդմոնը կարող է այնպիսի օրն ընկնել, որ շունն անգամ իր ձեռքից հաց չվերցնի, իսկ տերերը վրան նույնիսկ 10 դրամ ներդրում չանեն։ Իսկ եթե շունը վերցնի էլ, ապա միայն համատեղ ուտելու նախապայմանով։ Ընտրությունն իրենն է՝ Էդմոնինը։ Եթե որոշել է շան լափ ուտել, ապա մենք ոչնչով իրեն չենք կարող փրկել։ Հետո չասեք, թե չենք զգուշացրել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը