Քաղաքական

10.06.2019 20:21

Մանվել Գրիգորյանը 30 հիվանդությունների մի մասը կալանքի ժամանակ է ձեռք բերել․ փաստաբան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը 30 հիվանդությունների մի մասը կալանքի ժամանակ է ձեռք բերել․ փաստաբան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի հետ կապված ապօրինություններն այնքան շատ են, որ գործը հասել է ՄԻԵԴ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Դեռ ամիսներ առաջ էինք ասել, որ հիվանդությունների զարգացման բացասական դիմնամիկա կա, և կալանքի տակ մնալը անհամատեղելի է։ Հիվանդությունները շատացել են, 30-ից ավելի են»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ կա՛մ բարձրագույն իշխանությունն ուղղակի տոտալ ցուցում է տվել, որպեսզի անձին խոշտանգեն, կա՛մ լիազոր մարմնի ապօրինությունների մասին ինֆորմացիան չի հասնում իշխանությանը։

Փաստաբանն ասաց, որ առողջապահության փոխնախարարը, որը հեռացվել է աշխատանքից, պաշտոնանկությունից հետո ստորագրել է պետական լիազոր մարմնի արած հետազոտության տակ, ինչն ապօրինի է։

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն օրը 16-17 ժամ ստանում է ինսուլին և 24 ժամ արհեստական շնչառություն․ «Սա դասական խոշտանգում է և հաշվեհարդար»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։