Լրահոս

10.06.2019 17:20

Վարդենիսի բնակչին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար երկու անձ է կալանավորվել

Վարդենիսի բնակչին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար երկու անձ է կալանավորվել

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ–ից։

2019 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:05-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ տղամարդ՝ ծեծված վիճակում՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Նախապատրաստված նյութերով պարզվել է տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Վարդենիսի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 1985թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Ապարան քաղաքի բնակիչ՝ ծնված 1975թ.,իսկ մյուսը՝ Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին: Վերջիններս հարցաքննվել են դեպքի շուրջ: Պարզվել է, որ տուժողը մարմնական վնասվածքն ստացել է վերջիններիս հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդենիսի՝ 1975 և Գավառի 1983թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ միջադեպին հնարավոր այլ անձանց մասնակցությունն ստուգելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։