Կարծիք

10.06.2019 16:40


Տարասյանը խոստովանեց, որ Արմեն Սարգսյանը տեղի է տվել «իմքայլականների» շանտաժին

Տարասյանը խոստովանեց, որ Արմեն Սարգսյանը տեղի է տվել «իմքայլականների» շանտաժին

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասեց, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր է առաջադրել «քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար»: Սա մի շատ առանցքային ցուցմունք է՝ ընդդեմ Արմեն Սարգսյանի:
Փաստացի, ի պաշտոնե Սահմանադրության երաշխավոր հանդիսացող անձը, խախտելով Սահմանադրությունը, երկրորդ անգամ նույն անձին առաջադրել է դատավորի թեկնածու, այն էլ՝ «քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար»: Այսինքն, Էմիլ Տարասյանը խոստովանեց, որ Արմեն Սարգսյանը տեղի է տվել «իմքայլականների» շանտաժին ու սաբոտաժին:
Էն, որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը խախտելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվելու, անհերքելի է: Բայց Տարասյան Էմիլին էլ չէր խանգարի հիմիկվանից փաստաբան վարձել. ինքն առանվազն վկայի կարգավիճակ է ունենալու, չի բացառվում նաև՝ հանցակցի:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը