Կարծիք

10.06.2019 13:50


Նիկոլը շատ արագ կսրբագրի իր «հապճեպ» արձագանքը ժողովրդավարության հաղթանակի վերաբերյալ

Նիկոլը շատ արագ կսրբագրի իր «հապճեպ» արձագանքը ժողովրդավարության հաղթանակի վերաբերյալ

Գնացքն արդեն գնացել է

Պատասխանելով լրագրողի հարցին, թե բա`ոնց կբացատրեք «Իմ քայլի» թեկնածուի, այսինքն` իր պարտությունը Աբովյանում, Փաշինյանը, սովորության համաձայն, իրեն «շլանգի տեղ դրեց»` փորձեց կռուտիտ անել։
Ասաց`Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը. հեղափոխությունը հենց նրա համար էլ արել ենք, որ իշխանության թեկնածուն մի տեղ հաղթի, մի տեղ պարտվի։ Ու հիշեց Կապանի քաղաքապետի ընտրությունը. իբր,մեր թեկնածուն Կապանում էլ չհաղթեց, բայց 2 ամիս չանցած՝ Սյունիքի մարզում 70 տոկոս ձայն հավաքեցինք։
Կապանի օրինակը, սակայն, այլ բան է հուշում։ Ճիշտ է, քայլարածների թեկնածուն, իսկ դե ֆակտո ինքը`Փաշինյանը, այնտեղ «անսպասելի» պարտություն կրեց։ Այն ժամանակ էլ պահի տակ անկեղծացավ, թե` դա ժողովրդի եւ ժողովրդավարության հաղթանակն էր. «իրեղեն ապացույց», որ իշխանությունը չի միջամտել ընտրություններին, վարչական ռեսուրս չի կիրառել։
Մի քանի օր անց փոշմանեց` հետ նայեց, վերագնահատեց տեղի ունեցածը եւ ԱԺ ամբիոնից այնպիսի շան լափ թափեց Կապանում գլուխ բարձրացրած հակահեղափոխական սեւ, մութ ուժերի վրա, այնքան «վախենալու» սպառնալիքներ հնչեցրեց «ռեւանշիստների» հասցեին, որ բոլոր հանրապետական համայնքապետերը մի գիշերում մոռացան իրենց կուսակցական պատկանելությունը եւ վազելով անցան Նիկոլի թրի տակով։
Արդյունքը եղավ այն, ինչ եղավ` «իմքայլական» պոլիփեդերը Սյունիքի մարզում «համոզիչ հաղթանակ տարան»՝ իհարկե, «առանց վարչական ռեսուրսի կիրառման»։
Կարելի է չկասկածել` Նիկոլը շատ արագ կսրբագրի իր «հապճեպ» արձագանքը Աբովյանում ժողովրդավարության տարած շռնդալից հաղթանակի վերաբերյալ եւ հակահեղափոխական ռեւանշիզմը սաղմի մեջ խեղդելուն ուղղված «կրեատիվ» մի նոր նախաձեռնություն կմոգոնի։
Բայց քայլարածներին դա արդեն չի օգնի. գնացքը դուրս է եկել կառամատույցից ու սլանում է «անհայտ ուղղությամբ»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը