Քաղաքական

10.06.2019 13:40

Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառներից (տեսանյութ)

Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառներից (տեսանյութ)

Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայում եւ ոչ միայն մեդիայում՝ այդպիսի որոշում եմ կայացրել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով իր հրաժարականի պատճառների մասին։

«Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը՝ որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել»,–նշեց նա։

Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել եւ արագ հեռացավ։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Զեյնալյանը գրել էր. ««Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», - գրել է Զեյնալյանը՝ ամփոփելով․ - «Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի, լինելու է շատ լավ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։