Քաղաքական

10.06.2019 13:35

Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան այրելու դեպքով կասկածյալներ չկան. ՔԿ նախագահ

Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան այրելու դեպքով կասկածյալներ չկան. ՔԿ նախագահ

Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան եւ տան մի հատվածն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել, որպես կասկածյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել, ճանաչվել է տուժող, հարցաքննվել է շուրջ 20 հոգի որպես վկա, նշանակվել է դատահրդեհատեխնիկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն։ Դեռ որպես կասկածյալ ներգրավված անձ չկա»,–նշեց նա։

ՔԿ նախագահի խոսքով՝ Աբովյանում երեկվա ընտրության հետ կապված քրգործ չկա հարուցված։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններ էին։ Ընտրություններից մեկ օր առաջ այրել էին ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան եւ տան մի հատվածը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։