Կարծիք

10.06.2019 12:55


Աբովյանում՝ ինչպես Կապանո՞ւմ

Աբովյանում՝ ինչպես Կապանո՞ւմ

Երբ անցած տարի Կապանում հաղթեց ոչիշխանական թեկնածուն, «տաք» հետքերով հայտարարվեց, որ դա ժողովրդավարության հաղթանակն էր։ Դրանից մեկ օր անց արդեն նույն մարդը Կապանում տեղի ունեցածի մասով ուղիղ եթեր մտավ ու ասաց, որ դա նախկին կոռումպացված ռեժիմի մնացուկների, նարկոտրաֆիկով զբաղվողների և այլ մութ ուժերի հաղթանակն է։

Աբովյանի ընտրություններին հաջորդած նույն մարդու՝ «տաք» հետքերով մեկնաբանություններում ևս առկա է ժողովրդավարության հաղթանակի մասին թեզը։

Տեսնես՝ վաղը կամ մյուս օրը նո՞ւյն կարծիքին է նա մնալու, թե՞ էլի նարկոտրաֆիկի բարոններ կհայտնաբերվեն։ Այս անգամ՝ արդեն Աբովյանում։

***

Հայտնի խոսք կա, ըստ որի՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։

Եթե սրիկաների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է, ապա պարտությունից հետո «հեղափոխականների» վերջին հանգրվանը միշտ դառնում են ժողովրդավարության հաղթանակի մասին սրտաճմլիկ և կեղծավոր ձևակերպումները (դա նաև համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք է դառնում)։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը