Կարծիք

10.06.2019 12:40


Տեսա՝ մարզպետ է ջղայնացել, ասեցի՝ մի հատ կենսագրությունը նայեմ

Տեսա՝ մարզպետ է ջղայնացել, ասեցի՝ մի հատ կենսագրությունը նայեմ

Տեսա՝ մարզպետ է ջղայնացել, ասեցի՝ մի հատ կենսագրությունը նայեմ...
Ուրեմն, սենց. ոչ ավել, ոչ պակաս, սկսվում է հետևալ կերպ` մարզպետն, ուրեմն, մասնագիտությամբ երկրաբան է, իսկ «մինչ ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում»: Ինչ պաշտոններ են, այդ ինչ միջազգային կազմակերպություններ են` չի բացահայտվում։ Դե, երևի շատ կարևոր ու գաղտնի կազմակերպություններ են։
Բայց այս մտքից հետո միանգամից սկսվում է լուսավոր արարումի շրջանը. «2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է», ապա «2018 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից դեպի Երևան իրականացրած քայլարշավին»:

Այստեղ կարելի է ավարտել էքսկուրսն ու լիովին հասկանալ, թե ինչու է մեր սիրելի «պետական, քաղաքական ու կուսակցական գործիչը» նյարդայնանում )))

Տեղեկատվության աղբյուրը՝ Wikipedia

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը