Կարծիք

10.06.2019 11:20


Դեպքեր կան, երբ ճիշտ է առաջնորդվել «молчи, за умного сойдешь» ասացվածքով

Դեպքեր կան, երբ ճիշտ է առաջնորդվել «молчи, за умного сойдешь» ասացվածքով

Դեպքեր կան, երբ ճիշտ է առաջնորդվել «молчи, за умного сойдешь» ասացվածքով, բայց ոմն Անուշ Բեգլոյանը, որը պատգամավոր է աշխատում (այո, հենց այս ձևակերպմամբ), շարունակում է իր տխրահռչակ գրառումները «համբալների» մասին։

Տիկին Բեգլոյանը «վարձկաններ» պիտակ է կպցնում մի խումբ մարդկանց վրա, ովքեր հայտարարել են կուսակցություն ստեղծելու մասին և չեն կիսում գործող իշխանությունների գաղափարները և մոտեցումները։ Փաստորեն, Հայաստանում եթե իշխանության հետ համաձայն չես, ուրեմն ծախված ես, «համբալ» ես ու ընդհանրապես պետք է գնաս երկրից։ Սա՛ է այն քաղաքական մշակույթը, որը փորձում են ձևավորել գործող իշխանություններն արդեն պաշտոնական մակարդակով։

Եվ այս ամենը տիկին Բեգլոյանը անում է իր պրոֆիլի նկարի վրա «մերժի՛ր բռնությունը» լեյբլով։

Երևի հենց ծաղրելով, մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար պիտակավորելով, նրանց «համբալներ» անվանելով է նա պատկերացնում «մերժի՛ր բռնությունը» կարգախոսը։

На данном изображении может находиться: 1 человек, сидит и текст
62414136_2927443383962439_2685078554047152128_n 62607265_2927443513962426_5566761211753660416_n
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը