Կարծիք

10.06.2019 11:20


Մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է

Մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է

Փաշինյանը պարտվեց Աբովյանի ընտություններում, այո՛, հենց Փաշինյանը, ոչ թե անդեմ ու անհայտ ՔՊ դրածոն:

Բոլորի համար էլ պարզ էր, որ ձայն տալու են հենց Փաշինյանին, իզուր չէր քայլերթ կազմակերպել այնտեղ:

Եվ բոլորի համար պարզ էր, որ այս ՏԻՄ ընտրություններում հենց Աբովյանը լուրջ ռազմավարական նշանակություն ուներ Փաշինյանի համար, իզուր չէր մարզպետին առավոտից գործի դրել:

Միգուցե սա լուրջ ազդակ կլինի նրա համար հիշելու, որ ստի ոտքերը կարճ են, որ երբ տարիներ շարունակ գոռգոռում ես ընտրություններին վարչական ռեսուրսն օգտագործելու մասին, բայց վարչապետ դառնալուն պես ինքդ ես օգտագործում այն, կամ որ ինչքան էլ ֆեյքերով ու գելլափներով փորձես խեղաթյուրել իրականությունը, իբր դեռ բարձր վարկանիշ ունես և փորձես մարդկանց հիմարի տեղ դնել, միևնույնն է, մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է:

Հուսով եմ, Փաշինյանը ճիշտ եզրակացություններ կանի այս պարտությունից, ոչ թե կգլորվի դեպի բռնապետություն:

Ախխխ, բայց էն պատգամավոր Թագուհին էլ չի կարող սրտաճմլիկ ասմունքել ԱԺ-ում՝ «ժողովրդի քայլի» մասին:

Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը