Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտայքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին, որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի, ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի միջև, որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Վերջին տեղեկությունների համաձայն Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը... Այսպիսով, աբովյանցին «ոչ» ասաց գործող իշխանություններին... Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու, որին կանդրադառնամ ավելի ուշ...
Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ ընտրողների 40.83 %-ը... Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն, իսկ իշխանությունների թեկնածուն՝ 7770...
Հ.Գ. 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312 իր ձայնը տվել էր «ՔՊ»-ին, իսկ 3719՝ ԲՀԿ-ին...
Աբովյանը «ոչ» ասաց Փաշինյանին

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից