Փաշինյանն, ինչպես բռնապետական հակումներ ունեցող ցանկացած մեկը, բազմաթիվ վախեր ունի։
Վախենում է իշխանությունը կորցնելուց։
Վախենում է հակահեղափոխությունից. ամենուրեք աչքին հակահեղափոխականներ են երեւում` սեւեր, սեւազգեստներ, որոնք կարող են եւ սեւազգեստ չլինել` քողարկվել զույնզգույն շապիկների, բաբըչկաների, անգամ դուխով գլխարկների տակ, բայց հոգով սեւ ու հակահեղափոխական լինել... դավադիրներ, որոնք ուզում են հողեր հանձնել ու մեղքը գցել իր վրա։
Վախենում է անկախ դատավորներից, որոնք կարող են իր ասածին չէ ասել։ Վախենում է Սահմանադրական դատարանից, որ առնվազն երեք անգամ արդեն իր ասածին եւ արածին չէ է ասել, ու «ձեռքի թեթեւ շարժումով» կարող է ուղեփակոց դնել երկիրը բռնապետություն դարձնելու ճանապարհին։
Վախենում է Պուտինի անվստահությունից, սարսափած է Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու երազանքով ապրող սորոսահպատակ շրջանակների հետ ասոցացվելուց, եւ ամեն ինչ անում է այդ «կարծրատիպը» կոտրելու համար։
Իսկ ամենամեծ` խորքային վախերից մեկն այն է, որ կարող է թույլ` թուլամորթ եւ թուլակամ մարդու տպավորություն թողնել։ Այս վախը, ի տարբերություն մյուսների, լատենտային բնույթ է կրում` աչքի չի զարնում, բայց պնդերեսաբար հիշեցնում է իր մասին պարբերաբար կրկնվող սաստող հայտարարությունների տեսքով. «Բարեկրթությունս չշփոթե՛լ թուլության հետ»...
Ի՞նչ նկատի ունի «բարեկրթության» տակ` դժվար է ասել։ Դուշանբեի վերելակային «բանակցություններից» հետո, եթե հիշում եք, հայտարարեց, որ ադրեջանցի իր գործընկեր` կացնով մարդասպանին հերոսացնող Ալիեւը կիրթ եւ բարեկիրթ մարդ է։ Եթե սա է բարեկրթության չափանիշը...
Մի բա՛ն հաստատ է. ուժեղ մարդը երբեք չի վախենում թուլակամ երեւալուց, պատեհ-անպատեհ «մկանները» չի ցուցադրում, ճանճի տզզոցից չի ընկնավորվում, ափերից դուրս չի գալիս, չի ջղաձգվում եւ հիստերիայի մեջ չի ընկնում։ Մի խոսքով, իր շողքից չի սարսափում...
Նիկոլի վախերը
Փաշինյանն, ինչպես բռնապետական հակումներ ունեցող ցանկացած մեկը, բազմաթիվ վախեր ունի։
Վախենում է իշխանությունը կորցնելուց։
Վախենում է հակահեղափոխությունից. ամենուրեք աչքին հակահեղափոխականներ են երեւում` սեւեր, սեւազգեստներ, որոնք կարող են եւ սեւազգեստ չլինել` քողարկվել զույնզգույն շապիկների, բաբըչկաների, անգամ դուխով գլխարկների տակ, բայց հոգով սեւ ու հակահեղափոխական լինել... դավադիրներ, որոնք ուզում են հողեր հանձնել ու մեղքը գցել իր վրա։
Վախենում է անկախ դատավորներից, որոնք կարող են իր ասածին չէ ասել։
Վախենում է Սահմանադրական դատարանից, որ առնվազն երեք անգամ արդեն իր ասածին եւ արածին չէ է ասել, ու «ձեռքի թեթեւ շարժումով» կարող է ուղեփակոց դնել երկիրը բռնապետություն դարձնելու ճանապարհին։
Վախենում է Պուտինի անվստահությունից, սարսափած է Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու երազանքով ապրող սորոսահպատակ շրջանակների հետ ասոցացվելուց, եւ ամեն ինչ անում է այդ «կարծրատիպը» կոտրելու համար։
Իսկ ամենամեծ` խորքային վախերից մեկն այն է, որ կարող է թույլ` թուլամորթ եւ թուլակամ մարդու տպավորություն թողնել։ Այս վախը, ի տարբերություն մյուսների, լատենտային բնույթ է կրում` աչքի չի զարնում, բայց պնդերեսաբար հիշեցնում է իր մասին պարբերաբար կրկնվող սաստող հայտարարությունների տեսքով. «Բարեկրթությունս չշփոթե՛լ թուլության հետ»...
Ի՞նչ նկատի ունի «բարեկրթության» տակ` դժվար է ասել։ Դուշանբեի վերելակային «բանակցություններից» հետո, եթե հիշում եք, հայտարարեց, որ ադրեջանցի իր գործընկեր` կացնով մարդասպանին հերոսացնող Ալիեւը կիրթ եւ բարեկիրթ մարդ է։ Եթե սա է բարեկրթության չափանիշը...
Մի բա՛ն հաստատ է. ուժեղ մարդը երբեք չի վախենում թուլակամ երեւալուց, պատեհ-անպատեհ «մկանները» չի ցուցադրում, ճանճի տզզոցից չի ընկնավորվում, ափերից դուրս չի գալիս, չի ջղաձգվում եւ հիստերիայի մեջ չի ընկնում։
Մի խոսքով, իր շողքից չի սարսափում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից