Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գլուխգործոցն է երկնել` գրել է․ «Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք: Եկել է մտքի դարը եւ մենք ունե՚նք միտք: Ասել է թե` եկել է մեր դարը: Եկել է քո՛ դարը: Վեր կաց եւ քայլի՛ր»:
Հետաքրքիր է, էլի` «մենք» կամ «քո» ասելով` ո՞ւմ նկատի ունի. Արարատի կոկորդիլոսագետ մարզպետի՞ն, ա-ն բ-ից չտարբերող իմքայլական պատգամավորների՞ն, իրեն իմաստուն խորհուրդներ տվող, իր ճառերը նախապատրաստող անգրագետ-կիսագրագետ կադրերի՞ն, որոնց պատճառով պարբերաբար անհարմար վիճակի մեջ է ընկնում, ինչպես Նորսուլթանում, երբ Ղազախստանի նախագահին, ո՛չ դես, ո՛չ դեն, «մեղադրեց» Սովետը քանդելու մեջ։
Գուցե ֆեյսբուքներում, փողոցներում ու հրապարակներում մոլեգնող, անպատիժ կերպով բռնության կոչեր անող, մարդկանց վրա բռունցք ճոճող իր աջակիցների՞ն, որոնք սպառնում են «քարերով ցխել Բակո Սահակյանի գլուխը», նախագահ Քոչարյանի աղջիկ թոռներին կտոր-կտոր անել` գցել շների առաջ, լկտիաբար զազրախոսում Պարգեւ Սրբազանին, Նիկոլի ասածներին «չէ» ասող կանանց եւ նույնիսկ տղամարդկանց հասցեին սեռական բնույթի հահոյանքներ շաղ տալիս...
Սրանցո՞վ է մտքի հեղափոխություն անելու եւ 21-րդ դարը «մեր դարը» դարձնելու։
Փախե՛ք, նիկոլական մտքի գիգանտների դարը գալիս է

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից