Կարծիք

08.06.2019 14:31


Դո՛ւք եք երկիրը դարձրել երփներանգ, բազմագույն, միասեռական

Դո՛ւք եք երկիրը դարձրել երփներանգ, բազմագույն, միասեռական

Քանի դեռ դատարանների աշխատանքները խաթարողները, շրջափակող պաշտոնյաներն ու քաղաքացիները, նրանց անօրինական կարգով այդտեղ ուղարկողները, կազմակերպիչները չեն պատժվել՝ ես սև եմ, սև հագուստով...

Իսկ կարմիր, բազմագույն բաբոչկաները կպցրեք ինքներդ, դո՛ւք եք երկիրը դարձրել երփներանգ, բազմագույն, միասեռական...
Քանի դեռ Սորոսի գրասենյակը ոստիկանական մեծ ուժերով շրջափակում եք, չթողնելով մոտենալ և խաղաղ ցույց, պիկետ իրականացնել՝ ես սև եմ, սև հագուստով...

Եվ չեմ ընդունում ձեր երկակի ստանդարտները, սելեկտիվ արդարադատությունն ու որոշումները... Հեքիաթները՝ իբր թե դատաիրավական համակարգը հիմա անկախ է, պատմեք ԱԺ-ի թրաշամանուկներին...

Քանի դեռ ՊՊԾ գնդի վրա հարձակված ահաբեկիչ մարդասպանները, պատանդառուները ազատ են, զբաղվում են քաղաքական գործունեությամբ, վոյաժներ կատարում Հայաստանում և Արցախում՝ ես սև եմ, սևազգեստ եմ և պահանջատեր եմ...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը