Վահագն Գևորգյան VS Նիկոլ Փաշինյան. չհաշված Ծառուկյանը (լուսանկար)
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հիմնական ֆավորիտներն են գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այո՛, այո՛, Նիկոլ Փաշինյանը, ով անձամբ է ղեկավարում քայլարած անհայտ թեկնածուի նախընտրական արշավը։
Կոտայքի ամբողջ մարզպետարանը, մարզպետի գլխավորությամբ, լծվել է ընտրությունները հորով–մորով անելու գործին։ Ուզում են «հաղթեցնել» քայլարած «պոլի փեդին»։
Փաշինյանի համար Աբովյանում իշխանափոխություն անելը Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող հերթական քայլն է Արարատի ցեմենտի գործարանում արածից հետո։ Տոտալիտար տնտեսաքաղաքական համակարգ ձևավորելու ճանապարհին խոչընդոտ են նաև Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ խմբակցությունը։ Ահա այդ խոչընդոտը վերացնելու համար էլ Աբովյանում կենաց–մահու կռիվ է մտել Փաշինյանը՝ չխորշելով բոլոր օրինական ու ապօրինի մեթոդների կիրառումից։
Գործի են դրված բոլոր լծակները՝ վարչական, կրիմինալ, ուժային ու «տասովշիկական»։ Բոլորն աշխատում են գործող քաղաքապետի դեմ ու Փաշինյանի դրածոյի օգտին։ Բայց բան չի ստացվում։
Երեկ, օրինակ, ի աջակցություն Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգայնի՝ Աբովյանում տեղի ունեցած քայլերթը մի քանի անգամ ավելի մարդաշատ էր Փաշինյանի նախաձեռնած քայլերթից։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանենք Երևանից ու այլ մարզերից էին մարդ բերել Աբովյան՝ քայլեցնելու։ Ու նույնիսկ այդ դեպքում քանակության խնդիր ունեցան ճիշտ այնպես, ինչպես դատարաններն ապօրինաբար շրջապատելու ժամանակ։
Իրենց մրցակցի դեմ վարչական ու քարոզչական լծակների կիրառման անարդյունավետությունն է, թերևս, ստիպել Փաշինյանին կիրառել հին մեթոդը՝ քրեական հետապնդում իրականացնելը։ Այսինքն՝ ուժային լծակների դիմելը։
Երեկ լուր տարածվեց, որ չարաշահումների հիմքով գործ է հարուցվել Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցների դեմ, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ում և ինչի համար։ Հասկանալի է, որ խնդիր էր դրված վախի մթնոլորտ ձևավորել և քայլարած իշխանության կողմից արվելիք ընտրակեղծիքների համար քարոզչական ֆոն ապահովել։
Աբովյանի ընտրությունն այնքան կարևոր է Փաշինյանի համար, որ գործի են դրվում բոլոր մեթոդները, այդ թվում՝ էժանագին։
Այսօր իմացանք, որ հրկիզվել է Աբովյանի նիկոլական թեկնածուի շտաբի պետերից մեկի ավտոմեքենան, ինչպես նաև բնակարանի դուռը։
Թե ինչ է իրականում եղել, և ովքեր են մեղավորները, իրավական հարց է, և այս պահին դեռ վաղ է գնահատականներ տալը, բայց ակնհայտ է, որ փորձ է արվելու տեղի ունեցածն ուղղել Վահագն Գևորգյանի դեմ և հիստերիկ բացականչությունների ներքո՝ ընտրակեղծիքներ կազմակերպել։
Դա հին ու փորձված, բայց վաղուց բացահայտված մեթոդ է. որևէ աղմկոտ ու ոչ ստանդարտ քայլի գնալ, հետո ձայնը գլուխը գցել, մեղադրել հակառակ կողմին ու սեփական հարցերը լուծել։ Ընդ որում՝ այդ մեթոդը ծանոթ է Նիկոլ Փաշինյանին։
Չար լեզուները պնդում են, որ նա տարիներ առաջ, երբ փորձում էր իր գրպանում հաղթահարել աղքատությունն ու այդ նպատակով էժանագին թերթ էր խմբագրում, այրել էր սեփական հին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, դրա համար մեղադրել Գագիկ Ծառուկյանին՝ ձեռքի հետ սեփական վարկանիշը բարձրացնելով։
Ճիշտ էին այդ խոսակցությունները, թե ոչ, դժվար է ասել։ Փաստն այն է, որ հին «Նիվան» այրվելուց հետո Նիկոլը նոր «Նիվա» ունեցավ (ասում էին, որ Ծառուկյանն էր նվիրել՝ իր դեմ թերթով շառ անելը դադարեցնելու համար), «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը նորովի կահավորեց ու սկսեց համեմատաբար լավ ապրել։ Եվ դա այն դեպքում, որ ո՛չ ոչխար էր պահում, ո՛չ մոշ հավաքում Իջևանի սարերում։
Վերադառնալով Աբովյանի ընտրություններին՝ նկատենք, որ արդեն իսկ ընտրակեղծիքներ են տեղի ունենում, քանզի Նիկոլի թեկնածուի օգտին, ինչպես վերևում նշեցինք, կիրառվում են իշխանական ու այլ տիպի լծակները։
Աբովյանցիները հրաշալի հնարավորություն ունեն՝ կիրակի օրը «ո՛չ» ասելու զոռբայությանն ու դիլետանտիզմին, ինչպես նաև «այո՛» ասելու արժանապատվությանն ու ժողովրդավարությանը։
Կորյուն Մանուկյան
Կից 1–ին նկարում Նիկոլ Փաշինյանն է՝ իր հին ու այրված «Նիվայի» ֆոնին։ Իսկ երկրորդ նկարում Նիկոլենց քաղաքապետացուի շտաբի պետի այրված ավտոմեքենան է։
Երկու դեպքում էլ նույն ոճով է այրվել մեքենան՝ դիմացի կողմից։ Ձեռագիրը նույնն է։
Աբովյանցիներին առաջարկում ենք ուշադիր հետևել, թե մոտ օրերս նույն այդ շտաբի պետ տղան ի՞նչ մեքենա է ունենալու։ Ժանրի կանոնների համաձայն՝ նույն մակնիշի մեքենայի նոր տարբերակը պետք է տան այդ տղային։ Ինչպես որ տարիներ առաջ Նիկոլն իր հին «Նիվան» փոխարինեց նորով։