Պարզվում է` կառավարման համակարգում դեռ կան ադեկվատ մարդիկ, որոնք պատրաստ չեն «այո» ասել Փաշինյան Նիկոլի անհամարժեքության օրըստօրե խորացող դրսեւորումներին եւ «կիսել» հոգեխանգարմունքի պահերին նրա կողմից ընդունված անմեղսունակ որոշումների պատասխանատվությունը։
Երբ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը դեռ հրաժարական չէր տվել`լղոզված հայտարարություններ էր անում դատական բարեփոխումները թեկուզեւ վիրահատական, բայց ոչ ռադիկալ միջոցներով կյանքի կոչելու անհրաժեշտության մասին, ինքս ինձ հարց էի տալիս. 22 տարի շարունակ Սահմանադրական դատարանի նախագահ է աշխատել, սահմանադրականության, սահմանադրաիրավական հարաբերությունների մասին բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, ակտիվորեն համագործակցել է այդ հարցերով զբաղվող եվրոպական կառույցների, այդ թվում` Վենետիկի հանձնաժողովի հետ, գլխավորում է Բարձրագույն դատական խորրուրդը, գիտի՝ ինչ ասել է իրավունք եւ իրավունքի գերակայություն` ինչպե՞ս կարող է աչք փակել «ժողովրդի վարչապետի» բացահայտ հակասահանադրական քայլերի եւ հայտարարությունների վրա։
Գագիկ Հարությունյանն այնքան պարկեշտ գտնվեց, որ հրաժարական տվեց` չցանկացավ դառնալ հակաիրավական այդ «վակխանալիայի» մասնակիցը։ Կամ էլ՝ ստիպեցին հրաժարական տալ։ Եթե երկրորդ տարբերակն է, ապա ...
Երբ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն, ատամները սեղմած` լռում էր, խուսափում էր մեկնաբանել երկիրը «անցումային արդարադատության» փորձադաշտ դարձնելու, դատական համակարգը կաթվածահար անելու, դատավորներին զտելու` վեթինգի ենթարկելու հարվածային նախաձեռնությունը, մտածում էի. անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նախարարի պաշտոնն զբաղեցնող անձին եւ մասնագիտական հմտություններին, շատ, թե քիչ կայացած իրավաբան է, անսկզբունքային չէ, անհետեւողականությամբ աչքի չի ընկել, հասկանում է` ինչ բան է արդարադատություն, ինչո՞ւ չի ընդվզում մեզ պարտադրվող «չարեփոխումների» դեմ։
Արտակ Զեյնալյանը նույնպես հրաժարական տվեց. ինչքան էլ փորձի իր որոշումը «քաղցրացնել» դիվանագիտական շրջանցիկ ձեւակերպումներով, փաստն այն է, որ չուզեց մտնել երկիրը իրավական քաոսի պատանդ դարձնելու ծանր բեռի տակ։
Երբ Գեւորգ Դանիելյանը սուսուփուս համաձայնեց փոխարինել Գագիկ Հարությունյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում, դարձյալ չէի կարողանում հասկանալ. Արդարադատության նախկին նախարարը`գործող Սահմանադրության համահեղինակներից մեկը, որը զգալի լումա ունի հայրենի օրենսդրության, իրավական պրակտիկայի ձեւավորման եւ կայացման գործում, որի անձնական եւ մասնագիտական հատկանիշները ոլորտին շատից-քչից ծանոթ որեւէ մեկը չի վիճարկել ու չի վիճարկում, ինչպե՞ս կարող է դառնալ առանց կանոնների այդ խաղի մասնակիցը։ Գեւորգ Դանիելյանը նույնպես չդիմացավ` հրաժարական տվեց, եւ սա լավ նորություն է։ Նշանակում է` դեռ ամեն ինչ կորած չէ։
Կառավարության կազմում եւ «Իմ քայլը» խմբակցության մեջ էլ վստահաբար կան կարգին մարդիկ, որոնք անհանգստությամբ են հետեւում, թե ինչպես են փշրվում պետությունը պետություն դարձնող ինստիտուցիոնալ կառույցները, արժեզրկվում հային հայ պահող «հին կարծրատիպերը», քանդվում Արցախը Հայաստանին կապող վերջին կամուրջները, եւ դեռ ասելու են իրենց խոսքը` մերժելով նեոբոլշեւիզմն իր բոլոր դրսեւորումներով։
Եթե այս պրոցեսը շարունակական լինի` պարկեշտ, սրտացավ, երկրի ապագայով մտահոգ մարդիկ «ո՛չ» ասեն ինքնակերության այս շքահանդեսին`ինքնակամ դուրս դնեն իրենց կանխավ տանուլ տրված այս պարտիայից, սարդոստայնի պես մեզ պարուրող օտար «արժեքների» այս համակարգն ավազե տնակի պես կփլվի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։
Մեկ վերապահում այդուհանդերձ վերջում արժե անել՝ եթե հրաժարականները կամավոր են, այլ ոչ թե պարտադրված։
Ո՞վ ասաց, թե «против лома нет приема»

Լիլիթ Պողոսյան