Քաղաքական

07.06.2019 16:50

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել Է գազի գնի հարցը: Նրա խոսքով՝ կարեւոր Է, որ գազի գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:

«Դա, իրոք, շատ կարեւոր հարց Է մեր հարաբերությունների համար, որովհետեւ այդ հարցը մենք քննարկում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Կարծում եմ, որ հարկավոր Է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները, որովհետեւ ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել Է Փաշինյանը՝ հավելելով, որ, առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել Է 7,1 տոկոս:

«Դա ցույց Է տալիս, որ մենք տնտեսական բեկման հասնելու շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա համարում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարեւոր Է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպը, որը մենք ունենք տնտեսության մեջ: Եվ ես հուսով եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, որովհետեւ՝ չԷ որ Ռուսաստանի հետ մենք առանձնահատուկ՝ ռազմավարական հարաբերություններ ունենք, եւ ես կարծում եմ, որ հարկավոր Է լուծել նաեւ գազի ռազմավարական հարցը»,-ընդգծել Է Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։