Քաղաքական

07.06.2019 15:20

«Ես միայն սպիտակն եմ տեսնում». Ծառուկյանը՝ սևազգեստ մարդկանց մասին

«Ես միայն սպիտակն եմ տեսնում». Ծառուկյանը՝ սևազգեստ մարդկանց մասին

Ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են. որեւիցե անկարգություն պետք է պատժելի լինի։ news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «սեւազգեստ խմբերի» մասին հարցին։

Հարցին՝ ինքը նկատե՞լ է սեւազգեստ մարդկանց, որոնք փորձում են անիշխանություն հաստատել երկրում, Ծառուկյանն ասաց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն:

Ծառուկյանը նաև նշել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկելու Հարկային օրենսգրքին։

«Դեմ ենք քվեարկելու, որովհետև շատ խնդիրներ կան էդտեղ։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք դեմ ենք համահարթեցմանը։ Դա անարդարացի է. այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ»,- ասաց Ծառուկյանը՝ նկատելով, որ ճիշտ կլինի՝ Հարկային օրենսգրքի հեղինակներն ուսումնասիրեն միջազգային փորձը։ Ծառուկյանն, այդուհանդերձ, ընդունեց, որ Հարկային օրենսգրքում կան նաև դրական փոփոխություններ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։