Կարծիք

07.06.2019 15:10


Ճիշտ որոշում ես ընդունել, Գևո՛րգ

Ճիշտ որոշում ես ընդունել, Գևո՛րգ

Բացառիկ պարկեշտ, իր մասնագիտության ստորագրության պատիվը բարձր պահող, բացառիկ պրոֆեսիոնալ և հասարակության լիարժեք անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից...

Խիստ կասկածում եմ, որ իշխանության թիմի բոլոր իրավաբանների գիտելիքներն ու պարկեշտությունը միասին վերցրած կարող են համեմատվել Գ. Դանիելյանի պրոֆեսիոնալիզմի և պարկեշտության հետ...

Չնայած, երևի ճիշտ որոշում ես ընդունել, Գևո՛րգ: Այս օրերին, երբ հեղափոխական թափթփուկը հրապարակավ սպառնում է Արցախի նախագահի գլուխը ցխել, երբ ամենավերջին բառերով հեղափոխական թափթփուկը հայհոյում է՝ զենքը ձեռքին Արցախի ազատամարտում կռված և «ի ՛ զեն»-ի աղոթքով ազատամարտիկներին ոգևորած Պարգև սրբազանին, երբ իր տերերի պահվածքից ոգևորված «հեղափոխականը» հարձակվում է թոռների հետ զբոսնող ազատամարտի «հակահեղափոխական» կազմակերպիչի վրա և՝ երբ վարչապետն էլ դատավորներին է դատարաններում հեղափոխության անունից բռնության ենթարկում՝ երևի լուրջ, գիտակցված և տեղին որոշում ես ընդունել....

Այս հրաժարականը դիտում եմ իրական ազդակ նաև պետական համակարգում ընդգրկված արժանապատիվ մյուս պրոֆեսիոնալների համար, ովքեր չեն ուզում նվաստանալ և քաղաքական գործիք դառնալ արդեն խամաճիկների խմբակի վերաճած իշխանիկների ձեռքին:

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը