Կարծիք

07.06.2019 15:05


Մղձավանջային երա՞զ, թե՞ դաժան իրականություն

Մղձավանջային երա՞զ, թե՞ դաժան իրականություն

Էս երկրում ավելի քան մի տարի է` Սահմանադրությունը եւ օրենքները չեն գործում, Ազգային ժողովը եղած-չեղած մի հաշիվ է` գործադիրի մոտ դակիչ մարմին է աշխատում, Դատախազությունը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ը, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն վաղուց Նիկոլ վարչապետի գրպանում են, դատարաններն այդ ճանապարհին են...
Ինքնուրույնության նշույլներ ցույց տվող միակ «կենդանի» կառույցը` Սահմանադրական դատարանը ծնկի բերելը` գործող դատավորներին յուրային պոլիփեդերով փոխարինելն ընդամենը ժամանակի հարց է...
Բանակը, Արցախյան ազատամարտն արժեզրկված են, Ղարաբաղյան շարժման լիդերները, գեներալները, հերոսները` վարկաբեկված, Արցախ-Հայաստան միասնականությունից հետք չի մնացել։ Իսկ թշնամին մեր քթի տակ է. սպասում է իր աստեղային ժամին...
Սեւ շորերով փողոց դուրս գալը վտանգավոր է դարձել կյանքի եւ առողջության համար. դրա համար օրը ցերեկով բռնում պառկացնում են ասֆալտին. երկիրը սրընթաց գլորվում է ոստիկանական բռնապետության ճահիճը...
Խորհրդարանում ընդդիմություն չկա. ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ «Լուսավոր Հայաստանը» այս խելացնորությանը համարժեք արձագանքելու քաջություն չունեն...
Արտախորհրդարանական ուժերից միայն Դաշնակցությունն է ակտիվորեն հակադրվում մեր ձեռքով մեր տունը քանդելու` պետությունը կազմալուծելու «գործընթացին»։ Մյուսները համեստորեն լռում են` կտրուկ շարժումներ չեն անում։
Մինչեւ ե՞րբ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը