Հարկավոր է տարբերել հանցագործության մասին հաղորդումը քաղաքական հայտարարությունից
Երբ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են հրահրում, որպեսզի հողեր հանձնվեն, ու մեղավորությունը իր կառավարության վրա բարդվի, բնականաբար, բոլորը մտածեցին, որ այդ հայտարարությունից հետո կհնչեն այդ ուժերի անունները, ու վերջապես մենք կտեսնենք, թե ովքեր են այդ դավաճանները: Սակայն նման բան տեղի չունեցավ. Փաշինյանն անուններ չտվեց, կողքից էլ իր թիմակիցները հայտարարեցին, որ դա քաղաքական հայտարարություն էր:
Մի քանի օր առաջ էլ, դրա հետ կապված, հայտարարեց, որ այդ վտանգները կառավարվում են. բա որ կառավարվում են, ինչո՞ւ ես աղմուկ բարձրացնում և հանրության մեջ վախեր ու լարվածություն սերմանում: Ինչևէ, վերջերս էլ հեռուստացույցով Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ կան մարդիկ, որոնք փողի դիմաց ընդդիմություն են խաղում, բայց թե ովքեր են կոնկրետ այդ մարդիկ, անուններ չհնչեցրեց. դե դա արդեն սովորություն է մեր թավիշների մոտ:
Մեր նոր ղեկավարության որդեգրած այս արատավոր պրակտիկան արդեն սահմաններ չի ճանաչում, նրանք,չկոնկրետացնելով,աջուձախմեղադրանքներենհնչեցնում, օրինակ՝ դատավորներին են մեղադրում, բանակի գեներալիտետին, նախկին պաշտոնյաներին, ներկայիս ընդդիմադիրներին, Արցախի ղեկավարությանը, ու այդպես շարունակ, սակայներբմարդիկպահանջումենկոնկրետանուններտալուայդանուններիհետկապվածկոնկրետփաստերհնչեցնել, միանգամիցայդհանցագործությանմասինհաղորդագրություններըդառնումենընդամենըքաղաքականհայտարարություններ:
Մեր թավիշներին հարկավոր է բացատրել, որ այդպես երկար շարունակել չի կարելի. հարկավորէտարբերելհանցագործությանմասինհաղորդումըքաղաքականհայտարարությունից: Երբ, օրինակ, վարչապետը կոնկրետ հայտարարում է դավադիր ուժի մասին, որը նախատեսել է տարածքների հանձնում, դա քաղաքական հայտարարություն չի կարող համարվել, որովհետև քաղաքական հայտարարության դեպքում նա առնվազն պիտի ասեր, որ ինքը կասկածում է, որ այդպիսի ուժեր կան, կամ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այդպիսի ուժեր են գործում, կամ էլ պիտի ասեր, որ տեսականորեն այդպիսի ուժեր կարող են լինել, բայց երբ այդպիսի բաներ չի ասում, այլ կոնկրետ մեղադրանք է ներկայացնում, ուրեմն դա ոչ թե քաղաքական հայտարարություն է, այլ հանցագործության մասին հաղորդագրություն, ու եթե այդ հանցագործության մասին հաղորդագրությունից հետո նա հրաժարվում է անուններ հնչեցնել, կնշանակի, որ ինքը կոծկում է այդ հանցագործներին:
Թավիշները պիտի մի բան լավ հասկանան, որ իրենք իրենց պաշտոնական աթոռների վրա 100 տարի չեն բազմելու, և իշխանությունըհանձնելուցհետոպատասխանենտալուայսօրվամտացածինևնույնիսկչմտածվածհայտարարություններիհամար, մարդկանցդիտավորյալվարկաբեկելուհամար, նրանցանմեղությանկանխավարկածներըչհարգելուհամարունաևամենպատեհուանպատեհառիթներովհանցագործությանմասինհայտարարություններանելուևդրանցհետամուտչլինելուհամար:
Հարկավոր է տարբերել հանցագործության մասին հաղորդումը քաղաքական հայտարարությունից
Երբ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են հրահրում, որպեսզի հողեր հանձնվեն, ու մեղավորությունը իր կառավարության վրա բարդվի, բնականաբար, բոլորը մտածեցին, որ այդ հայտարարությունից հետո կհնչեն այդ ուժերի անունները, ու վերջապես մենք կտեսնենք, թե ովքեր են այդ դավաճանները: Սակայն նման բան տեղի չունեցավ. Փաշինյանն անուններ չտվեց, կողքից էլ իր թիմակիցները հայտարարեցին, որ դա քաղաքական հայտարարություն էր:
Մի քանի օր առաջ էլ, դրա հետ կապված, հայտարարեց, որ այդ վտանգները կառավարվում են. բա որ կառավարվում են, ինչո՞ւ ես աղմուկ բարձրացնում և հանրության մեջ վախեր ու լարվածություն սերմանում: Ինչևէ, վերջերս էլ հեռուստացույցով Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ կան մարդիկ, որոնք փողի դիմաց ընդդիմություն են խաղում, բայց թե ովքեր են կոնկրետ այդ մարդիկ, անուններ չհնչեցրեց. դե դա արդեն սովորություն է մեր թավիշների մոտ:
Մեր նոր ղեկավարության որդեգրած այս արատավոր պրակտիկան արդեն սահմաններ չի ճանաչում, նրանք, չկոնկրետացնելով, աջ ու ձախ մեղադրանքներ են հնչեցնում, օրինակ՝ դատավորներին են մեղադրում, բանակի գեներալիտետին, նախկին պաշտոնյաներին, ներկայիս ընդդիմադիրներին, Արցախի ղեկավարությանը, ու այդպես շարունակ, սակայն երբ մարդիկ պահանջում են կոնկրետ անուններ տալ ու այդ անունների հետ կապված կոնկրետ փաստեր հնչեցնել, միանգամից այդ հանցագործության մասին հաղորդագրությունները դառնում են ընդամենը քաղաքական հայտարարություններ:
Մեր թավիշներին հարկավոր է բացատրել, որ այդպես երկար շարունակել չի կարելի. հարկավոր է տարբերել հանցագործության մասին հաղորդումը քաղաքական հայտարարությունից: Երբ, օրինակ, վարչապետը կոնկրետ հայտարարում է դավադիր ուժի մասին, որը նախատեսել է տարածքների հանձնում, դա քաղաքական հայտարարություն չի կարող համարվել, որովհետև քաղաքական հայտարարության դեպքում նա առնվազն պիտի ասեր, որ ինքը կասկածում է, որ այդպիսի ուժեր կան, կամ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այդպիսի ուժեր են գործում, կամ էլ պիտի ասեր, որ տեսականորեն այդպիսի ուժեր կարող են լինել, բայց երբ այդպիսի բաներ չի ասում, այլ կոնկրետ մեղադրանք է ներկայացնում, ուրեմն դա ոչ թե քաղաքական հայտարարություն է, այլ հանցագործության մասին հաղորդագրություն, ու եթե այդ հանցագործության մասին հաղորդագրությունից հետո նա հրաժարվում է անուններ հնչեցնել, կնշանակի, որ ինքը կոծկում է այդ հանցագործներին:
Թավիշները պիտի մի բան լավ հասկանան, որ իրենք իրենց պաշտոնական աթոռների վրա 100 տարի չեն բազմելու, և իշխանությունը հանձնելուց հետո պատասխան են տալու այսօրվա մտացածին և նույնիսկ չմտածված հայտարարությունների համար, մարդկանց դիտավորյալ վարկաբեկելու համար, նրանց անմեղության կանխավարկածները չհարգելու համար ու նաև ամեն պատեհ ու անպատեհ առիթներով հանցագործության մասին հայտարարություններ անելու և դրանց հետամուտ չլինելու համար:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org