Քաղաքական

07.06.2019 13:20

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երեկ ղարաբաղյան հարցը չեն քննարկել

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երեկ ղարաբաղյան հարցը չեն քննարկել

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը երեկվա հանդիպման օրակարգում ղարաբաղյան հակամարտությունը չի եղել, այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Երեկ տեղի է ունեցել շատ մանրամասն, հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական տարբեր հարցերի շուրջ, ղարաբաղյան խնդիրը չի քննարկվել»,-ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ըստ «Արմենպրես»-ի, հանդիպումից հետո ասել էր՝ ղարաբաղյան հակամարտությանը անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,-ասել էր Կարապետյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան է մեկնել երեկ, այսօր նախատեսվում է նրա ելույթը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։