Լրահոս

07.06.2019 13:06

«Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարում է ղեկավար կազմում փոփոխությունների մասին

«Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարում է ղեկավար կազմում փոփոխությունների մասին

Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ՝ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Լիդիանի տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը տնօրենների խորհրդի անունից նշեց. «Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար և ուրախ ենք հայտնելու այն մասին, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»:

Ըստ Լիդիանի հայտարարության` 2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

«Լիդիան Ինթերնեյշնլ»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։