Նիկոլ Փաշինյանին ամբողջատիրական իշխանության հաստատման համար անհրաժեշտ են «ժողովրդի» կառավարություն, որն արդեն ունի, «ժողովրդի» խորհրդարան, որն արդեն ունի, «ժողովրդի» դատարաններ, որոնք ուզում է ունենալ, «ժողովրդի» մարզպետներ, որոնց արդեն ունի, «ժողովրդի» ուժային կառույցներ ու գործ սարքող մարմիններ՝ դատախազություն, ՀՔԾ և այլն, որոնք արդեն ունի, և «ժողովրդի» համայնքապետեր, որոնց մի մասին ունի, իսկ մյուս մասին ձգտում է ունենալ։
«Ժողովուրդ» ասելով Փաշինյանը, բնականաբար, նկատի ունի ինքն իրեն։ Իրական ժողովուրդ, որին կարող է փողոց հանել, նա այլևս չունի, և դա ցույց տվեցին և՛ հունվեյբինական ջիվանների 20–հոգանոց «հանրահավաքները», և՛ դատարանների դռները փակելու՝ տապալված ու հակասահմանադրական ակցիան, և՛ մյուս բոլոր հրապարակային գործընթացները, այդ թվում՝ Աբովյանի քայլերթը։
«Ժողովրդի» իշխանություն հաստատելու ճանապարհին Փաշինյանին նյարդայնացնում են Գագիկ Ծառուկյանն ու նրա խմբակցությունը։ Ու թեև Ծառուկյանը հիմա հնազանդվում է իշխանություններին առավել քան երբևէ, միևնույն է, նրա դեմ կան «դասակարգային» ատելություն և «դասակարգային» պայքարի պլան։ Այդ առումով հետաքրքիր զարգացումներ են սպասվում Աբովյան քաղաքում։ Տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ։
Ինչպես և մյուս քաղաքներում, Փաշինյանը «մեխի գլուխ» է առաջադրել որպես «Իմ քայլի» թեկնածու։ Մյուս կողմում Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, ով համարվում է Ծառուկյանի «մարդը», թեև դա շատ հարաբերական է։
Ծառուկյանն, ի դեպ, հրապարակավ չի աջակցում Գևորգյանին։ Թերևս՝ վախից։
Բայց որքան էլ վախենա Ծառուկյանը ու իրեն հեռու պահի ընտրություններից, միևնույն է, հանրային գիտակցության մեջ նա ընկալվում է որպես ընտրության մասնակից։
Փաշինյանի համար Աբովյանում սեփական «պոլի փեդ» ունենալը շատ կարևոր հոգեբանական ու քաղաքական նշանակություն ունի։ Քանզի Աբովյանի առումից հետո Ծառուկյանին քաղաքականապես ու տնտեսապես հետապնդելու գործընթացն է՛լ ավելի մեծ թափ կհավաքի։
Արդեն իսկ գործի են դրվել վարչական լծակները։ Կոտայքի «Շվոնդեր» մարզպետն անձամբ է ղեկավարում քայլարած քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը, իսկ Նիկոլն օրերս գլխավորում էր Աբովյանում տեղի ունեցած քայլերթն՝ ի պաշտպանություն «մեխի գլխի»։ Քայլարած թեկնածուի օգտին աշխատում են նաև նախկինում ՀՀԿ–ամետ «տասովշիկները»։
Ի դեպ, Նիկոլի քայլերթն, ակնհայտորեն, չստացվեց, քանզի դրան ավելի շատ այլ տեղերից բերված «քայլորդներ» էին մասնակցում, քան աբովյանցիներ։ Այդ ձախողումն, ըստ Փաշինյանի թիմակիցների, մտահոգել է նրան, ու հիմա «Իմ քայլում» ուզում են դիմել հին մեթոդին՝ ընտրակեղծիքին։ Այլ տարբերակ քայլարածները չունեն, քանզի գործող քաղաքապետի համեմատ՝ մյուս թեկնածուն պարզապես կրկեսի ծաղրածու է հիշեցնում։ Համ էլ Նիկոլն այն վարկանիշը չունի, ինչ նախորդ տարի, որ «պոլի փեդին» հեշտ ու հանգիստ «ընտրեցնի»։
Նկատենք, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում Աբովյանում մի մեծ փուչիկ է պայթելու։ Փաշինյանի բարձր վարկանիշի ու նրա՝ «ընտրություններն այլևս չեն կեղծվելու» խոստում–փուչիկը։
Կկեղծի՞ Փաշինյանն Աբովյան քաղաքի ընտրությունները

Զանգվածաբար կկեղծի՞ ընտրությունները Փաշինյանը, թե՞ ոչ, պարզ կդառնա առաջիկա կիրակի օրը։
Նկատենք, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում Աբովյանում մի մեծ փուչիկ է պայթելու։ Փաշինյանի բարձր վարկանիշի ու նրա՝ «ընտրություններն այլևս չեն կեղծվելու» խոստում–փուչիկը։
Պետրոս Ալեքսանյան