Քաղաքական

07.06.2019 14:35

Մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները. ՀՀԿ փոխնախագահը՝ իշխանությանը (տեսանյութ)

Մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները. ՀՀԿ փոխնախագահը՝ իշխանությանը (տեսանյութ)

«Այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի ՀՀ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ»,-հունիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ այսօրվա կառավարությունը համարժեք չէ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների հետ. «Եթե պատկերավոր փորձենք ասել՝ հաշվի առնելով նաև երեկվա թևավոր դարձած որոշ արտահայտություններ, ապա կարող ենք ասել՝ մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները»,-ասաց Աշոտյանը:

Նրա կարծիքով իշխանությունները փորձում են ձևավորել տոտալ վերահսկողության երկիր. «Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստերին հանձնարարություններ տալ ուժայիններին որևէ մեկին ցբխելու: Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում: Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։