Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)
Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ֆիզիկապես վերացնել Մանվել Գրիգորյանին։ Այդ իսկ պատճառով էլ չեն ուզում, որ ծանր հիվանդ Գրիգորյանը բուժվի ու, առավել ևս, հայտնվի ազատության մեջ։
Այստեղ գործ ունենք «ժողովրդի» վարչապետի ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մղման հետ։
Նախ՝ ենթագիտակցականի մասին։ Մանվել Գրիգորյանն օդիոզ կերպար է, բայց նաև այն մարդկանցից է, որը պատերազմով է անցել։
Բանակից փախած ու քիրվայական միջավայրում ապրած Փաշինյանի համար ատելի են Ղարաբաղը, Ղարաբաղյան պատերազմն ու պատերազմով անցած մարդիկ։ Նա, ի դեմս Գրիգորյանի, ենթագիտակցական վրեժ է լուծում։ Փաշինյանն այդպիսով փորձում է ազատվել նաև իր բարդույթներից և ուժեղ մարդ երևալ։ Բռնության քարոզն ու բռնության կիրառումը Փաշինյանի վախկոտ էության դրսևորումն են։
Փաշինյանը միշտ զզվել է զինվորականներից ու միաժամանակ վախեցել նրանցից։ Մանվելին նա հիմա պատժում է՝ սեփական վախերը հաղթահարելու համար։
Ինչ վերաբերում է գիտակցականին, ապա Նիկոլ Փաշինյանը Մանվելին ատելու և նրա մահը ցանկանալու շատ լուրջ շարժառիթ ունի։
2008–ի մարտի 1–ին մարդկանց «փուռը» տված ու ծլկած Փաշինյանը «Հայկական ժամանակում» մի հայհոյախառն նյութ հրապարակեց ընդհատակից։ Նա հայհոյում էր Մանվել Գրիգորյանին։ Հայհոյում էր այնպես, ինչպես կհայհոյեին մեկին, ում վրա հույս էր դրվել, և այդ հույսերը չէին արդարացվել։
Նիկոլը Լևոն Տեր–Պետրոսյանին էր պաշտպանում և նրա համար միտինգի թամադայություն անում։ Ընտրակեղծիքների հիմնադիր նախագահ Տեր–Պետրոսյանը հասկանում էր, որ Նիկոլի թամադայությամբ իշխանությունը հնարավոր չի լինի վերցնել։ Իրեն զինված մարդիկ էին պետք։
Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակում կոչ էր անում գոռալ՝ «Մա՛ն–վե՛լ»։ Բանակը քաղաքական դաշտ մտցնելու և իշխանությունը թեկուզև մարդկանց կյանքերի գնով և ուժով վերցնելու հարցում 1–ին նախագահի հույսը Մանվելն էր։ Բայց վերջինս վախեցավ կամ էլ հաշվեց, որ չի կարելի հանցագործության գնալ։ Մի խոսքով, չմիացավ «ժողովրդին»։ Արդյունքում՝ «Մարտի 1»–ի օպերացիան ձախողվեց Լևոնենց համար։ Նրանց հաշվարկն, ըստ լավատեղյակների, այն էր, որ Նիկոլը Մյասնիկյանի արձանի մոտ դիջեյություն կանի զանգվածների համար ու բարձրախոսով կքաջալերի ագրեսիվ խմբերին, իսկ Մանվելն իր երկրապահներով զինված հարձակում կգործի։
Մանվելը մնաց տանը, և քիրվայականների պլանը ձախողվեց։ Ահա այդ ամենի համար էլ վրեժ են լուծում լևոնանիկոլական այս իշխանությունները՝ ձեռքի հետ «Մարտի 1»–ի գործով կարևորագույն վկայի վերացնելով։
Ըստ մամուլի հրապարակումների՝ բանտում Մանվելին գործարք են առաջարկել՝ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ ու հայտնվել ազատության մեջ։ Նա չի համաձայնել։ Հենց դա էլ եղել է այն վերջին կետը, որից հետո որոշում է կայացվել նրան բանտում թողնելով՝ սպանել։
Եթե Մանվելն իրական ցուցմունքներ տա, ապա Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը «Մարտի 1»–ի գործով առնվազն կհայտնվեն կասկածյալի կարգավիճակում։
«Չկա մարդը, չկա պրոբլեմը»,– ըստ ամենայնի՝ հաշվել է Փաշինյանն ու Մանվելին պահել բանտում։

Հայկ Ուսունց