Կարծիք

06.06.2019 20:55


Երկու ճակատագրեր

Երկու ճակատագրեր

2016թ․ կալանավորվեց Հաց Բերողը (Արթուր Սարգսյան), արցախյան պատերազմի մասնակից։ Նույն 2016թ․ փոխվեց խափանման միջոցը և Հաց Բերողն ազատվեց կալանքից (կարծեմ՝ առողջական խնդիրների պատճառով)։ 2017թ․ ինչ-ինչ պատճառներով նրան նորից կալանավորեցին, որն էլ Հաց Բերողի մահվան պատճառ դարձավ։

2018թ․ կալանավորվեց գեներալ Մանվել Գրիգորյանը, արցախյան պատերազմի մասնակից։ Նույն 2018թ․ փոխվեց խափանման միջոցը և գեներալը գրավով ազատվեց կալանքից։ 2019թ․ ինչ-ինչ պատճառներով նրան նորից կալանավորեցին, որն էլ գեներալի․․․

Հ․Գ․ Այո՛, տարբեր են մեղադրանքները, Հաց բերողը հասարակության համար հերոս է, գեներալը հակահերոս (այդպիսին է եղել նաև ինձ համար), և ահա այստեղ արդեն մոռացվում են ժողովրդավարական արժեքները՝ մարդու իրավունքներ, խտրականության բացառում և այլն։ Առաջինը եղել է նախկին Հայաստանի զոհը, երկրորդը, հավանաբար, կլինի Նոր Հայաստանի զոհը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը