Քաղաքական

06.06.2019 20:30

Գեղամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

Գեղամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմին և տուժող կողմին տրամադրված քրեական գործի նյութերում առկա են Գեղամ Պետրոսյանի ցուցմունքները, սակայն դրանց բովանդակության մեջ որևէ դրվագ չկա, որը կարող է առնչություն ունենալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողություններին։

«Եթե խոսքը վերաբերվում է ենթադրյալ կեղծիքներին, պարկուճները կամ ինչ–որ զեկուցագրեր փոխելուն, ապա պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակահատվածում նախագահի պաշտոնը չի զբաղեցրել, և տրամաբանական չէ այդ հանգամանքները ինչ–որ կերպ նրա հետ կապելը»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով, եթե Գեղամ Պետրոսյանի ցուցմունքներում Ռոբերտ Քոչարյանի դեմ որևէ բան լիներ, ապա Քոչարյանի կալանքի հարցը քննելիս մեղադրանքի կողմը այդ փաստը կներկայացներ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։