Կարծիք

06.06.2019 19:40


Հեղափոխական ինքնախոստովանություն

Հեղափոխական ինքնախոստովանություն

«Դատարաններն արգելափակելու որոշումը կապված էր... դա ի ցույց դնելն էր, որ... ըըըը ... որ էս դատական համակարգի որոշումների հետ ես ոչ մի կապ չունեմ»։

Եթե ճիշտ է այս պնդումը (փաստացի՝ ինքնախոստովանական ցուցմունքը), ապա դա նշանակում է, որ մյուս բոլոր պետական մարմինների որոշումների հետ ինքը կապ ունի: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ գործ ունենք իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի խախտման, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների կոպիտ ոտնահարման ու, ի վերջո, իշխանության ուզուրպացիայի հետ:

Սա շատ լուրջ հանցագործություն է: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ «լացում» են «պացիենտի» համար:

***

Եվս մեկ հեղափոխական ինքնախոստովանություն
________________

Նույն մարդը հետևյալ բանն է ասել. «Ես ինչի՞ եմ... ըըը ... դատ... որ ... ըըը ... դատարանների դռները արգելափակել՝ ցույց տալու համար դա, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ:

Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»:

Եթե ճիշտ է այս պնդումը (փաստացի՝ ինքնախոստովանական ցուցմունքը), ապա դա նշանակում է, որ դատական համակարգը եղել է ու կա մարիոնետային, այսինքն՝ գործադիր իշխանությանը կցված, քանզի մեզ մոտ դեռևս նույն դատական համակարգն է, ինչ դռների արգելափակումից առաջ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մարիոնետային դատական համակարգը որոշումներ է կայացնում վարչապետի ասածներով («ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»), ինչն էլ իր հերթին նշանակում է, որ գործ ունենք իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի խախտման, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների կոպիտ ոտնահարման ու, ի վերջո, իշխանության ուզուրպացիայի հետ:

Սա շատ լուրջ հանցագործություն է: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ շարունակում են «լացել» «պացիենտի» համար:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը