Դատարանների արգելափակմանը մասնակցած թաղապետարանի երեք աշխատակիցները վճարվե՞լ են
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ուղարկել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ պարզելու, թե արդյոք դատարանների արգելափակմանը մասնակցած թաղապետարանի երեք աշխատակիցները վճարվե՞լ են մայիսի 20-ին (դատարանների արգելափակման օրը) կատարած աշխատանքի համար։
Եթե հանրությանը հայտնի են դատարանների արգելափակմանը մասնակցած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այլ աշխատակիցների մասին տվյալներ, խնդրում ենք այդ տվյալները փոխանցել մեզ՝ կցելով մայիսի 20-ին նրանց տեղորոշող համապատասխան լուսանկարները կամ տեսանյութերը։
Ստորև՝ հարցման տեքստը.
«Հարգելի պարոն Բաբայան
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի վերաբերյալ․
1. Արդյոք Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմում ընդգրկվա՞ծ են հետևյալ անձինք․ Վազգեն Մանուկյան, Սերոբ Սարգսյան, Արամ Մանուկյան։
2. Եթե՝ այո, արդյոք նշված անձինք սույն թվականի մայիսի 20-ին գտնվե՞լ են արձակուրդում։
3. Եթե նշված անձինք արձակուրդում չեն գտնվել, ապա սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 9։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում արդյ՞ք վերջիններս անընդմեջ գտնվե՞լ են աշխատավայրում։
4. Եթե՝ ոչ, նշել յուրաքանչյուրի փաստացի աշխատած ժամանակահատվածն՝ ըստ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի»։
5. Վերոնշյալ անձինք նշված օրվա համար արդյոք վարձատրվե՞լ են։ Եթե՝ այո, ապա՝ ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի»։

«Իրավական ուղի» ՀԿ