Կարծիք

06.06.2019 17:45


Պարանոյիդալ քաղաքական ոճի մասին. չոր տեսություն

Պարանոյիդալ քաղաքական ոճի մասին. չոր տեսություն

Պարանոյիդալ քաղաքական ոճի մասին. չոր տեսություն:

Նրան համապատասխանում է առաջնորդի այնպիսի տեսակ, որին կարելի է պայմանականորեն անվանել «Տիրակալ»: Նման անձին բնորոշ է կասկածամտությունը, ուրիշների հանդեպ վստահության բացակայությունը, թաքնված սպառնալիքների և մղումների հանդեպ գերզգայունությունը, ինչպես նաև իշխանությամբ օժված լինելու անդադար ցանկությունը:

Նրա վարքագիծը և գործողությունները հաճախ անկանխատեսելի են: Նա չի հանդուրժում ցանկացած այլակարծություն, մերժում է բոլոր տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում նրա գաղափարներին, տեսակետներին, համոզմունքներին:

Նման քաղաքական գործչի մտածելակերպն ինվերսիոն բնույթ է կրում, և նրա համար իրականությունը բաժանված է «սպիտակ-սև», «ընկերներ-թշնամիներ» սկզբուքով:

Անսահման իշխանության հանդեպ ձգտումն ապահովվում է ենթականերին մանիպուլյացիայի ենթարկելով, ինտրիգներով և սեփական շահերից ելնելով ենթակաների միջև կոնֆլիկտներ ստեղծելով:

Քաղաքական առաջնորդության նման ոճը հաճախ ուղեկցվում է մեկ այլ քաղաքական գործչին ճնշելու կամ նվաստացնելու ցանկությամբ, ինչը հաճախ հակասում է անգամ տարրական տրամաբանությանը:

Նման առաջնորդի վտանգավոր լինելը պայմանավորված է նրանով, որ նրա ոճը կարող է համընկնել հասարակության լայն զանգվածի քաղաքական վարքագծի հետ, մանավանդ, երբ հասարակության մեջ բացակայում են կամ թերզարգացած են ուժեղ ժողովրդավարական ավանդույթներ, հասուն քաղաքական մշակույթ:

Ուրիշների հանդեպ ատելությունը, կասկածամտությունը և մոլեգնության հասնող չարությունը ձևավորում են համընդհանուր վախի, մատնչության, «թշնամիներ» փնտրելու մթնոլորտ, ինչը նպաստում է տոտալիտար ռեժիմների հաստատմանը:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը