Կարծիք

06.06.2019 17:20


Ոստիկանությունը կարծում է, որ Հրանտ Մարգարյանի վրա չի եղել հարձակում, այլ պարզապես «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» (տեսանյութ)

Ոստիկանությունը կարծում է, որ Հրանտ Մարգարյանի վրա չի եղել հարձակում, այլ պարզապես «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» (տեսանյութ)

Այսօր առավոտյան փոստով ստացել եմ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի գրությունը, ուր արձանագրվում է, որ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի եւ ընտանիքի անդամների դեմ մի խումբ ցուցարարների հարձակման պնդումը անհիմն է, չի եղել հարձակում, չի եղել խուլիգանություն, այլ պարզապես նրանք «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է։

Հիմա նորից տեղադրում եմ տեսանյութը։ Դուք դատեք։ Ավելի մանրամասն հետո կանդրադառնամ նյութին։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը