Քաղաքական

06.06.2019 16:55

Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը փոխելու նպատակով

Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը փոխելու նպատակով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել` իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Առայժմ միջնորդություն չենք ներկայացրել, սակայն հերթական նիստերին անպայման կմիջնորդենք»,- ասաց Մկրտչյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման հարցին` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոփոխելու հարցը տվյալ պահին վարույթն իրականացնող մարմինն է լուծում:

«Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը ներկայումս գտնվում է դատական քննության փուլում, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը տվյալ դեպքում դատարանն է: Հետևաբար, այդ գործով ամբաստանյալի նկատմամբ դատախազությունը խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելու իրավասություն չունի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում են ծանր:

Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո:

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։