Կարծիք

06.06.2019 13:53


Երբեմն արժե ուղղակի լռել

Երբեմն արժե ուղղակի լռել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 73-րդ նիստին նորից քվեարկության է դրվել Վրաստանի կողմից 2008թ.-ից սկսած նախաձեռնվող բանաձևը: Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին նշված բանաձևին մշտապես դեմ քվեարկած Հայաստանը, այս տարի չի մասնակցել քվեարկությանը:

Առավել քան պարզ է, որ նման քայլը չի կարող իր անդրադարձը չունենալ հայ-վրացական և հայ- ռուսական հարաբերություններին: Տրամաբանական է ակնկալել, որ քայլն անելուց առաջ կողմ և դեմ փաստարկների մանրակրկիտ հաշվարկ պիտի արված լիներ, այդ թվում՝ քայլն անելու պահի հետ կապված:

Եթե անգամ այդ ամենն արվել է, առաջանում է պարզ հարց: Ի՞նչ իմաստ ունի իշխանությունների մերձավոր /կամ՝ մերձավոր ընկալվող/ շրջապատի կողմից նշված փաստի pr-ը՝ այն էլ վարչապետի ՌԴ այցի նախաշեմին:

***

Վարչապետը հետևողականորեն խորացնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անջրպետը՝ իրավիճակը մոտեցնելով ճգնաժամի:

Ո՞րն է նպատակը: Ցանկացած, այդ թվում շատ ծանր զարգացումների պարագայում՝ պատասխանատվությունը սեփական անձից հեռացնե՞լը: Արցախում քաոս ստեղծե՞լը - ինչ-ինչ առավել հեռուն գնացող նպատակներ սպասարկելու համար: Թե՞ իրական աշխատանքի և արդյունքների բացակայության պարագայում- էժանագին և առավել քան վտանգավոր եղանակներով սեփական ժողովրդի ուշադրության շեղումը՝ սրբություն չունեցող սերիալի նոր սերիայով… Կամ բոլորը միասի՞ն…
Դժվար է ասել…

Հընթացս պարզվեց.
- վարչապետն ունի Ղարաբաղի հարցի լուծման տեսլական,
- վարչապետը փաստորեն բանակցում է,
- վարչապետն ավելի հարգալից է արտահայտվում ալիևի հասցեին, քան Արցախի նախագահի,
- ալիևը չի հասցրել բացատրել վարչապետին, որ Արցախի իշխանությունները ոչ լիարժեք, բայց մաս են բանակցությունների, այդ թվում՝ բացի Հայաստանից, ստացող տեղեկատվություն նաև համանախագահներից:

ԵՒ հետո… մինչև ու՞ր…
Սարսռում ես, տեսնելով կամ պատկերացնելով այս ամենով զվարճացողներին…

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը