1994թ. ԼՏՊ-ն նստեց հեռուստախցիկի առաջ, հանեց պիջակը, քշտեց թեւքերը, ձեռքը խփեց սեղանին եւ օրենքից դուրս հայտարարեց Դաշնակցությունը` մեղադրելով «կազմակերպված ահաբեկչության» մեջ. այն, ինչի մասին տասնամյակներ շարունակ երազում էին թուրքերը եւ ադրբեջանցիները։ Խնդիր էր դրված ջնջել Արցախյան ազատամարտի արդյունքները` վերականգնել նախապատերազմյան ստատուս-քվոն, եւ պետք էր վերացնել Դաշնակցությունը՝ որպես դրան խոչընդոտող «անցանկալի հանգամանք»։ ՆՓ-ն` Նիկոլ Փաշինյանը, ԼՏՊ-ի շարունակությունն է` ռեինկարնացիան, կրկնությունը` շատ ավելի վուլգար տարբերակով։ Ալիեւին բա՛ն է խոստացել, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում իրականացնել։ Գոնե առայժմ։ Ու պատերազմ է սանձազերծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։ Տրամաբանությունը հուշում է, որ «վարիանտ չունի». ուզի-չուզի՝ պետք է ավելի առաջ գնա. թեւքերը քշտի, բռունցքը խփի սեղանին եւ օրենքից դուրս հայտարարի Դաշնակցությունը՝ որպես «բռնություն քարոզող» ահաբեկչական կառույց։ Առաջին քայլն արդեն արել է` իր մանկլավիկներին հրամայել է ստուգել եւ պարզել՝ «մարդ ծեծելու» (Արցախի նախագահի «գլուխը ցխող» թափթփուկներից մեկին կարգի հրավիրելու) գործողությունը կազմակերպվա՞ծ էր, թե՞ ինքնաբուխ։ Եթե առաջինը, ապա մեղավորներին «հատ-հատ պատասխանատվության ենթարկել»։ Սպասենք թուրքադրբեջանական-նիկոլահհշական «համատեղ վարժանքների» շարունակությանը...
Կարո՞ղ է` Դաշնակցությունը մի «թափ» էլ կասեցվի
1994թ. ԼՏՊ-ն նստեց հեռուստախցիկի առաջ, հանեց պիջակը, քշտեց թեւքերը, ձեռքը խփեց սեղանին եւ օրենքից դուրս հայտարարեց Դաշնակցությունը` մեղադրելով «կազմակերպված ահաբեկչության» մեջ. այն, ինչի մասին տասնամյակներ շարունակ երազում էին թուրքերը եւ ադրբեջանցիները։
Խնդիր էր դրված ջնջել Արցախյան ազատամարտի արդյունքները` վերականգնել նախապատերազմյան ստատուս-քվոն, եւ պետք էր վերացնել Դաշնակցությունը՝ որպես դրան խոչընդոտող «անցանկալի հանգամանք»։
ՆՓ-ն` Նիկոլ Փաշինյանը, ԼՏՊ-ի շարունակությունն է` ռեինկարնացիան, կրկնությունը` շատ ավելի վուլգար տարբերակով։ Ալիեւին բա՛ն է խոստացել, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում իրականացնել։ Գոնե առայժմ։ Ու պատերազմ է սանձազերծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։
Տրամաբանությունը հուշում է, որ «վարիանտ չունի». ուզի-չուզի՝ պետք է ավելի առաջ գնա. թեւքերը քշտի, բռունցքը խփի սեղանին եւ օրենքից դուրս հայտարարի Դաշնակցությունը՝ որպես «բռնություն քարոզող» ահաբեկչական կառույց։
Առաջին քայլն արդեն արել է` իր մանկլավիկներին հրամայել է ստուգել եւ պարզել՝ «մարդ ծեծելու» (Արցախի նախագահի «գլուխը ցխող» թափթփուկներից մեկին կարգի հրավիրելու) գործողությունը կազմակերպվա՞ծ էր, թե՞ ինքնաբուխ։
Եթե առաջինը, ապա մեղավորներին «հատ-հատ պատասխանատվության ենթարկել»։
Սպասենք թուրքադրբեջանական-նիկոլահհշական «համատեղ վարժանքների» շարունակությանը...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից